
Մարտի 30-ին Բելգրադի Գիտության և տեխնոլոգիայի թանգարանում տեղի է ունեցել Նովի Սադի հայկական եկեղեցուն նվիրված ֆիլմի, ինչպես նաև եկեղեցու եռաչափ մոդելի ցուցադրություն, հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ֆիլմի հեղինակ Սնեժանա Միյիչը, ինչպես նաև ֆիլմի սցենարիստ, պատմաբան Վլադիմիր Պետրովիչը։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա է գտնվել Պրահայում ՀՀ դեսպանության խորհրդական, Բելգրադի գրասենյակի ղեկավար Հայկ Խեմչյանը։
1746-ին կառուցված՝ Նովի Սադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին քաղաքի կենտրոնական փողոցի ընդարձակման պատճառով 1963-ին քանդվել է։

1993-ից եկեղեցու տեղում կանգնեցված է հայկական խաչքար՝ նվիրված 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում կործանված հարավսլավական ինքնաթիռի օդաչուներին։
Եկեղեցու եռաչափ վերականգնված մոդելը հասանելի է այստեղ: