Լիխաչովը հույս է հայտնել, որ Բուշերի ատոմակայանից տարհանված ռուս աշխատակիցներն այսօր երեկոյան կժամանեն Հայաստան

«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը լրագրողներին ասել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանից տարհանված ռուս աշխատակիցները կարող են Հայաստան ժամանել արդեն այսօր երեկոյան։ Նա նշել է, որ 198 աշխատակիցներից բաղկացած խումբն այժմ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ «Իրանական իշխանությունների օգնության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում և շարունակում է շարժվել։ Ես հույս ունեմ, որ նրանք այսօր երեկոյան … Read more

Զրույցն անկեղծ, օգտակար և անհրաժեշտ էր․ Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 1-ի հանդիպման ժամանակ զրույցը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ էր։ Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ին տված մեկնաբանությունում։ «Հանդիպման ընթացքում զրույցը անկեղծ, օգտակար և անհրաժեշտ էր։ Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, մասնավորապես՝ … Read more

«Օրիոն» տիեզերանավում հեղուկ թափոնները հեռացնելու խնդրի է առաջացել

«Արտեմիս 2» առաքելությամբ Լուսին ուղևորվող «Օրիոն» տիեզերանավի անձնակազմը հեղուկ թափոնները հեռացնելու խնդիր ունի։ Ենթադրաբար, ջրահեռացման խողովակում սառույց է առաջացել, լրագրողներին հայտնել է առաքելության ղեկավար Ջադ Ֆրիլինգը։ NASA-ի մասնագետները որոշել են պտտել տիեզերանավն այնպես, որ խողովակն ուղղված լինի դեպի արևը, որպեսզի սառույցը հալվի ։ CNN-ի տվյալներով՝ այդ եղանակով հեռացվել է կուտակված հեղուկ թափոնների մի մասը։ NASA-ի … Read more

Իրանի տարածքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկու անդամներն էլ հայտնաբերվել են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի տարածքում իրականացված փրկարարական գործողության հաջողության մասին։ «ԱՄՆ զինված ուժերը իրականացրել են ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողական-փրկարարական գործողություններից մեկը՝ մեր սպաներից մեկին փրկելու համար», — գրել է Թրամփը «Truth» սոցիալական ցանցում։ Ըստ Թրամփի՝ փրկարարական գործողությանը մասնակցել են «տասնյակ ինքնաթիռներ, որոնք զինված են աշխարհի ամենամահացու զենքերով»։ Օդաչուն ողջ է, թեև … Read more

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի … Read more

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ ուղերձ է հղել։ «Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։ Զատիկը միավորում է … Read more

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի երեկոյան Երևանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին։

Ժողովուրդն ու իշխանությունը միասին են հաղթահարել փորձությունները․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում հայտարարել է, որ 2018-ից հետո Հայաստանը անցել է ծանր փորձությունների միջով, սակայն ժողովուրդն ու իշխանությունը միմյանց չեն թողել միայնակ։ Նրա խոսքով՝ ձևավորված «քաղաքացիական պայմանագիրը» գործել է, և երկու կողմերն էլ կատարել են իրենց պարտավորությունները՝ պահպանելով ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու խաղաղությունը։ Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը … Read more

Խաղաղություն բառը կանխորոշեց մեր քաղաքականությունները․ Փաշինյան

ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2021 թվականից սկսած «խաղաղություն» գաղափարը դարձել է Հայաստանի քաղաքականությունների հիմքը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ ՀՀ ժողովուրդը դարձել է քաղաքականությունների և ռազմավարությունների իրական հեղինակ։ Մեր նախընտրական կարգախոսն է «Տե’ր կանգնիր խաղաղությանը», հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շեշտել է, որ Կառավարության առաքելությունն է փոխել «նահատակ ժողովրդի» ընկալումը … Read more