
«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը լրագրողներին ասել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանից տարհանված ռուս աշխատակիցները կարող են Հայաստան ժամանել արդեն այսօր երեկոյան։
Նա նշել է, որ 198 աշխատակիցներից բաղկացած խումբն այժմ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ «Իրանական իշխանությունների օգնության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում և շարունակում է շարժվել։ Ես հույս ունեմ, որ նրանք այսօր երեկոյան կլինեն Հայաստանի Հանրապետությունում», — ասել է նա ։
Բուշերի ատոմակայանից ռուս մասնագետների տարհանումը սկսվել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո։ Ապրիլի 4-ին Բուշերի ատոմակայանը չորրորդ անգամ հարձակման է ենթարկվել։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տվյալներով՝ արկը հարվածել է կայանի ցանկապատին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։
ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ատոմակայանի վրա հարձակման հետ կապված մտահոգություն է հայտնել և նշել , որ «ատոմակայանը կամ հարակից տարածքները ոչ մի պարագայում պետք է հարձակման չենթարկվեն», քանի որ վտանգավոր նյութերի արտահոսքի ռիսկեր կան: