
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 1-ի հանդիպման ժամանակ զրույցը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ էր։ Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ին տված մեկնաբանությունում։
«Հանդիպման ընթացքում զրույցը անկեղծ, օգտակար և անհրաժեշտ էր։ Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները, մասնավորապես՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների և օրակարգում գտնվող առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի համատեքստում», — ասել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ունեն խորը պատմական արմատներ, Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամ երկրներ են, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական ուղենիշները հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայի համար:
«Հսկայականհայկական սփյուռքը, որն ապրում է Ռուասատանում, կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ։ Ուստի այն ուղենիշները, որոնք իր համար ընտրում է Հայաստանի ղեկավարությունը, մեզ մեծապես հետաքրքիր են», – նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։