Իրանի տարածքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկու անդամներն էլ հայտնաբերվել են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի տարածքում իրականացված փրկարարական գործողության հաջողության մասին։

«ԱՄՆ զինված ուժերը իրականացրել են ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողական-փրկարարական գործողություններից մեկը՝ մեր սպաներից մեկին փրկելու համար», — գրել է Թրամփը «Truth» սոցիալական ցանցում։

Ըստ Թրամփի՝ փրկարարական գործողությանը մասնակցել են «տասնյակ ինքնաթիռներ, որոնք զինված են աշխարհի ամենամահացու զենքերով»։ Օդաչուն ողջ է, թեև վիրավոր է, հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ հաղորդվել էր անձնակազմի մյուս անդամի փրկության մասին: Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել՝ երկրորդ գործողությունը վտանգի չենթարկելու համար։ «Սա ռազմական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թշնամու տարածքում առանձին-առանձին փրկվում է ամերիկացի երկու օդաչու», — նշել է Թրամփը։ Նա նաև ընդգծել է, որ գործողության ընթացքում ոչ մի ամերիկացի չի զոհվել կամ վիրավորվել։

Ինքնաթիռը խոցվել էր ուրբաթ օրը (ապրիլի 3-ին) Իրանի օդային տարածքում: 

Իրանական կողմը նույնիսկ 100,000 դոլար պարգևավճար էր սահմանել ամերիկացի օդաչուին գտնելու կամ գերեվարելու համար:

Leave a Comment