«Օրիոն» տիեզերանավում հեղուկ թափոնները հեռացնելու խնդրի է առաջացել

«Արտեմիս 2» առաքելությամբ Լուսին ուղևորվող «Օրիոն» տիեզերանավի անձնակազմը հեղուկ թափոնները հեռացնելու խնդիր ունի։ Ենթադրաբար, ջրահեռացման խողովակում սառույց է առաջացել, լրագրողներին հայտնել է առաքելության ղեկավար Ջադ Ֆրիլինգը։

NASA-ի մասնագետները որոշել են պտտել տիեզերանավն այնպես, որ խողովակն ուղղված լինի դեպի արևը, որպեսզի սառույցը հալվի ։ CNN-ի տվյալներով՝ այդ եղանակով հեռացվել է կուտակված հեղուկ թափոնների մի մասը։ NASA-ի մասնագետներն այժմ աշխատում են զտիչների և տաքացվող խողովակների կատարելագործման վրա։ 

«Օրիոն» -ը տիեզերք է ուղևորվել ապրիլի 1-ին ԱՄՆ-ի արևելյան ափից։ Նավի վրա են NASA-ի տիեզերագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քոչը, ինչպես նաև Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։ Անձնակազմը կպտտի մեր մոլորակի բնական արբանյակի շուրջը և կվերադառնա Երկիր։ Տիեզերանավն արդեն անցել է Լուսնին հասնելու ճանապարհի կեսից ավելին։

Leave a Comment