Ո՞րն էր «զրոյական կետը», որտե՞ղ է Քի Վեսթի փաստաթուղթը, և ո՞ւր էր տանելու ՄԽ-ի 2019-ի առաջարկը․ բանակցային փաստաթղթերն ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ տվել

Նախօրեին հրապարակված  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը քաղաքական նոր բանավեճի առարկա են դարձել։ Ընդդիմությունը պնդում է, որ փաթեթն ամբողջական չէ, իսկ հրապարակված փաստաթղթերն ապացուցում են, որ կար Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հայանպաստ տարբերակ։ Վարչապետ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները քննադատությանը հարցով են պատասխանում․ եթե կար այդպիսի տարբերակ, ինչո՞ւ նախկին նախագահները չկարգավորեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Վարչապետ Նիկոլ … Read more

Ռուս-ամերիկյան հինգժամյա բանակցությունները խաղաղությունն ավելի չեն մոտեցրել

Կրեմլում անցկացված ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն ավելի չի մոտեցել։ Բանակցությունները շուրջ 5 ժամ են տևել, բայց, ըստ կողմերի հայտարարությունների, փոխզիջումային համաձայնության հասնել չի հաջողվել։ Կրեմլում անցկացված ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները հուշում են, որ կողմերին չի հաջողվել ամրապնդել «ամերիկյան խաղաղության օրակարգը»։ Մոսկվայում հաճելի զբոսանքից հետո ԱՄՆ նախագահի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆն ու  Ջարեդ Քուշները հինգ ժամ … Read more

ԲՏԱ նախարարության ՌԱԿ-ի նախագահ Արամ Ջիվանյանն աշխատանքային այցով գտնվել է Եգիպտոսում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արամ Ջիվանյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած աշխատանքային այցին։ Այցի կարևորագույն բաղադրիչներից էր Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ռազմական ցուցահանդեսը, որտեղ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության ՌԱԿ-ի նախագահ Արամ Ջիվանյանի ուղեկցությամբ այցելել է տաղավարներ, ուսումնասիրել առաջատար … Read more

Տղամարդ կուլ է տվել Ջեյմս Բոնդի հավաքածուին պատկանող Ֆաբերժեի կախազարդը

Նոր Զելանդիայում մի տղամարդ կուլ է տվել Ջեյմս Բոնդի հավաքածուին պատկանող Ֆաբերժեի կախազարդը, որի արժեքը կազմում է 19 200 դոլար։ Գողը ձերբակալվել է։ Կախազարդը համարվում է ֆիլմաշարի հավաքածուի հազվագյուտ մասերից մեկը և բարձր գնահատվում է կոլեկցիոներների շրջանում։ Ոստիկանությունը հայտնել է, որ գողը տեղափոխվել է հիվանդանոց՝ բժշկական միջամտության համար, որպեսզի կախազարդը անվտանգ դուրս բերվի։ Դեպքը մեծ … Read more

«Մեր ձևով» շարժումը հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով ստորագրահավաք է սկսել, ՀԾԿՀ-ն դա քաղաքական շոու է համարում

Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման պահանջով համապետական ստորագրահավաքի մեկնարկի մասին է այսօր ազդարարել «Մեր ձևով» շարժումը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս նախաձեռնությունը քաղաքական շոու են համարում՝ ընդգծելով, որ այդ առաջարկը հիմնված է ընդամենը 6-ամսյա  հաշվարկների վրա։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչն էլ նշել է, որ արդեն կան ավելի հիմնավոր հաշվարկներ, թե մոտավորապես ինչ չափով հնարավոր կլինի սակագնի նվազեցումը։ Ռոմանոս … Read more

Բազմազավակ մորը սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում

Բազմազավակ մորը սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում՝ 40 հազար ռուբլու պատահական փոխանցման պատճառով։ Սա խաբեբաների նոր սխեմա է․ քարտին գալիս է գումար, այնուհետ գալիս է զանգ կամ SMS՝ «սխալմամբ ուղարկված» գումարը վերադարձնելու խնդրանքով։Մարդը վերադարձնում է գումարը և դառնում է «դրոպ»՝ նրա քարտով սկսում են լվանալ քրեական ծագում ունեցող միջոցներ։ Ինչպես գրում է Mash-ը, խաբեբաները … Read more

Ինչո՞ւ են Արմավիրի խաղողագործները հրաժարվել այգեթաղից

Արմավիրի մարզում արդեն մի քանի ձմեռ սառնամանիքներ չեն լինում, ուստի գյուղացիները որոշել են հրաժարվել այգեթաղից, որպեսզի նվազեցնեն խաղողի մշակության ծախսերը: Այգեթաղը լրացուցի ծախս է պահանջում, որը բարձրացնում է խաղողի ինքնարժեքը: Մթերման միջինացված գինն էլ գրեթե չի ծածկում գյուղացու ծախսերը: Եթե առաջ չէին ծածկում խաղողի ցրտադիմացկուն տեխնիկական սորտերը, ապա հիմա չեն թաղում նաև սեղանի սորտի խաղողի … Read more

Անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում․ Тeam Holding-ի առաջարկը տեղական ու միջազգային ներդրողների համար է

Тeam Holding ընկերությունը հայտարարում է անվանական, արժեկտորնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային շուկաների համապատասխան իրականացումը։ Առաջին փուլի շրջանակում Тeam Holding-ը տեղաբաշխում է դոլարային ու դրամային պարտատոմսեր․ դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 մլն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 դոլար։ Արժեկտրոնի եկամտաբերությունը՝ … Read more

«Եփված տավարի պահածոյում» հայտնաբերվել է խոզի միս

«Главпродукт» ընկերության «Եփված տավարի պահածոյում» հայտնաբերվել է խոզի միս։ Այս արտադրանքը մատակարարվում է իսլամական երկրներ, ռուսական բանակ և վաճառվում է խոշոր դաշնային ցանցերում։2025 թվականի հուլիսին ձեռնարկությունը ազգայինացվել է և անցել է Ռոսիումուշչեստվայի (Ռուսաստանի պետական գույքի գործակալություն) տնօրինության տակ։ Լրացուցիչ տեղեկություններ (ըստ հասանելի հրապարակային տվյալների) «Главпродукт»-ը Ռուսաստանի խոշոր պահածոարտադրողներից մեկն է, և նրա արտադրանքը հաճախ օգտագործվում … Read more

Ինդոնեզիայում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 800-ը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 811-ի, ևս 623-ը համարվում են անհետ կորած, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի կառավարությանը։ Ինդոնեզիայի ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը հայտնել է, որ աղետի պատճառն ուժեղ անձրևներն են, որոնք մեկ շաբաթից ավելի է չեն դադարում։ Ցեխաջրերը վնասել են բնակելի շենքերը, ճանապարհները և ենթակառուցվածքները՝ խոչընդոտելով … Read more