Անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում․ Тeam Holding-ի առաջարկը տեղական ու միջազգային ներդրողների համար է

Тeam Holding ընկերությունը հայտարարում է անվանական, արժեկտորնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային շուկաների համապատասխան իրականացումը։

Առաջին փուլի շրջանակում Тeam Holding-ը տեղաբաշխում է դոլարային ու դրամային պարտատոմսեր․ դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 մլն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 դոլար։ Արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 9 տոկոս է, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Առաջին փուլի տեղաբաշխումը սկսվում է այսօրվանից մինչև մարտի 3-ը։ Тeam Holding-ի պարտատոմսերի պահանջարկը մեծ է՝ նկատում է՝ Freedom Broker Armenia-ի գործադիր տնօրեն Հովակ Հովակիմյանը։ Тeam ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանն էլ ընդգծում է՝ իրենց խմբում նաև Հայաստանից դուրս գործունեություն ծավալող ընկերություններ են։ Դա թույլ է տալիս ներդրողներին դիվերսիֆիկացնել պորտֆելները և նվազեցնել հնարավոր ռիսկերը։ Ներգրավված միջոցները կուղղվեն տնտեսության իրական հատված՝ էներգետիկայից մինչև ենթակառուցվածքներ ու կապիտալ շինարարությունից մինչև արևային կայանների ոլորտ։

Leave a Comment