Ինդոնեզիայում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 800-ը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 811-ի, ևս 623-ը համարվում են անհետ կորած, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի կառավարությանը։

Ինդոնեզիայի ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը հայտնել է, որ աղետի պատճառն ուժեղ անձրևներն են, որոնք մեկ շաբաթից ավելի է չեն դադարում։ Ցեխաջրերը վնասել են բնակելի շենքերը, ճանապարհները և ենթակառուցվածքները՝ խոչընդոտելով փրկարարների մուտքը ամենաշատ տուժած տարածքներ։

Leave a Comment