«Երևանի մեռյալ ծովը»․ սիրված Աղի լճի տարածքը կբարեկարգվի

Երևանի ծայրամասում գտնվող Աղի լիճն ամռան ամենամարդաշատ վայրերից մեկն է։ Այստեղ գալիս են տարբեր պատճառներով․ ոմանք՝ հոդացավերը մեղմելու, մյուսները՝ մաշկային խնդիրների դեպքում աղի ջրի ազդեցությունից օգտվելու, շատերն էլ՝ պարզապես հանգստանալու։ Այցելուները վստահ են՝ լճի գլխավոր առավելությունը բուժիչ ջուրն է, իսկ քաղաքապետարանը խոստանում է առաջիկայում փոխել նաև տարածքի պայմանները։

Մետալուրգիականը՝ առանց դիմորդների, բժշկականը՝ մեծ մրցույթով. ավարտվել է բուհական ընդունելությունը

2026 թ․ սեպտեմբերին Հայաստանի մասնավոր և պետական բուհերը 10․958 նոր ուսանող կունենան։ Սա բուհ և մասնագիտություն հայտագրած շուրջ 15․800 դիմորդների 69, իսկ շրջանավարտների ընդհանուր թվի 49 %–ն է։ Ընդհանուր առմամբ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով համալրվել է բուհական տեղերի 86 %-ը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ամփոփմամբ՝ վերջին հինգ տարիներին բուհեր ընդունվողների թիվը կայուն կերպով աճում … Read more

«Պերճախոս, հռետոր, պարկեշտ»․ Վահագն Ալեքսանյանն ԱԺ փոխնախագահ է

62 կողմ, 27 դեմ ձայներով ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Մինչև քվեարկությունը նորընտիր պատգամավորներից 46-ը գրանցվել են ելույթների համար։ Քաղաքական հայտարարությունները, սակայն, միայն թեկնածուին առնչվող դիտարկումներով չեն սահմանափակվել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբկացության անդամ Արուսյակ Ջուլհակյանը խմբակցության անունից ԱԺ նախագահի երկրորդ տեղակալի պաշտոնին առաջադրեց Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը․ «Տաղանդավոր քաղաքական գործիչ, պերճախոս, հռետոր, … Read more

Մհեր Գրիգորյանը և Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդական Արիե Լայթսթոունին: Հանդրպմանը ներկա էր նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադիր նախագհ Կոնստանտին Սոկոլովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունություն ապահովման տեսանկյունից: Կողմերը քննարկել են ԹՐԻՓՓ … Read more

«Հայփոստ»-ը, որը չկար օրակարգում, դարձավ ԱԺ-ի գլխավոր թեման․ ինչ խնդիրներ բացվեցին Կոնջորյանի թեկնածության քննարկմանը

Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ փոխնախագահի թեկնածության քննարկումը նախատեսված էր նրա քաղաքական գործունեության գնահատման համար։ Սակայն խորհրդարանի դահլիճում քննարկման կենտրոնում անսպասելիորեն հայտնվեց մեկ այլ թեմա՝ «Հայփոստ»-ը։ Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին՝ թեկնածուի քաղաքական անցյալից բացի, անհրաժեշտ է խոսել նաև այն ընկերության մասին, որի ղեկավարումն իրականացնում է Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը։ Այդպես օրակարգ եկան «Հայփոստ»-ի ֆինանսական վիճակը, կառավարման արդյունավետությունը, … Read more

ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում, հայտնում են ԱԺ-ից: Ուղերձում նա բարձր է գնահատել Ազգային ժողովի նվիրվածությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ ընդգծելով, որ Ռուբեն Ռուբինյանի երկարամյա ներգրավվածությունը վեհաժողովում, այդ թվում՝ որպես փոխնախագահ և ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ամուր հիմք … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 05.08.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 05.08.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո «Պերճախոս, հռետոր, պարկեշտ»․ ԱԺ-ն քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը «Հայփոստ»-ը, որը չկար օրակարգում, դարձավ ԱԺ-ի գլխավոր թեման․ ինչ խնդիրներ բացվեցին Կոնջորյանի թեկնածության քննարկմանը Քաղաքապետարանից դատարան․ Երևանի հողերը՝  գլխավոր թեմա քրեական վարույթներում Back to top button

Ռուսաստանից հեռանալը այլևս բավարար չէ․ Պուտինի նոր օրենքը սահմանափակումներ է նախատեսում արտերկրում գտնվողների համար

Արևիկ Կիրակոսյան«Ռադիոլուր» Օգոստոսի 4-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած նոր օրենքը, որը սահմանափակումներ է նախատեսում արտերկրում գտնվող այն քաղաքացիների նկատմամբ, որոնք Ռուսաստանում դատապարտվել են քրեական գործերով կամ ենթարկվել վարչական պատասխանատվության և, ըստ իշխանությունների, խուսափում են պատժի կատարումից։ Օրենքը կարող է սահմանափակել նրանց հասանելիությունը մի շարք պետական, գույքային և ֆինանսական ծառայությունների … Read more

Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովում ավարտվել է փակ-գաղտնի քվեարկությունը, որի արդյունքներով խորհրդարանն աջակցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուին։ Վահագն Ալեքսանյանի օգտին քվեարկել է խորհրդարանական մեծամասնությունը՝ ապահովելով ընտրվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Ձայները հաշվարկի համաձայն՝ Վահագն Ալեքսանյանին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 27:

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, բնակիչը տուգանվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ստացած ահազանգի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել է վայրի կենդանիների ապօրինի պահման դեպք Գեղարքունիքի մարզում։ Տեսչական ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում է երկու գայլ։ Օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» … Read more