«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իրականացնում է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագիրը, որը մշակութային կրթության միջոցով նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և կենսունակության ապահովմանը Հայաստանի համայնքներում։ «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագրի խմբերը գործում են Երևանում և Տավուշի մարզի Գանձաքար, Աչաջուր, Վերին Ծաղկավան, Կոտայքի մարզի Գառնի, Արգել, … Read more

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Մեծ հաճույքով իմացա Ձեր վերանշանակման մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել իմ անկեղծ շնորհավորանքները։ Չինաստանը և Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարի առաջ, … Read more

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ Reuters

Reuters գործակալության տեղեկություններով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմի ընթացքում զգալիորեն սպառել է ցամաքային հեռահար հրթիռների իր պաշարները։Գործակալությունը, հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրներին, նշում է, որ այս հրթիռների պակասը մտահոգիչ է. այն կարող է թուլացնել ամերիկյան բանակի պատրաստվածությունը ապագա պատերազմներին։ Reuters-ը նշում է, որ խոսքը գերազանցապես վերաբերում է ATACMS հեռահար բալիստիկ հրթիռներին և PrSM … Read more

Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում — Հայաստանի Հանրային Ռադիո

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, իսկ դեմ՝ 28-ը: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քվեարկել է դեմ:

Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է Հայաստան

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը։ Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Տոկաևին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում իրեն բարձրագույն պետական պարգևով պարգևատրելու համար՝ … Read more

Արարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքները

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական բնույթի գործընկերության օրակարգի զգալի ընդլայնումն ու արձանագրված շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել հետագա ծրագրերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է … Read more

Ռուբեն Ռուբինյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի միջև համագործակցության օրակարգին՝ կարևորելով խորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը և փոխգործակցության … Read more

Հունվար- մայիսին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 8 մլրդ դոլար

2026թ. հունվար-մայիսին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 7.86 մլրդ դոլար, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 4․9 մլն դոլարով կամ 0․06%-ով, հայտնում է Տնտեսական լրագրողների ակումբը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ ՀՀ խոշորագույն առեւտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, թեեւ 2025 թվականի համեմատ արձանագրվել է 20․51% անկում։ Երկրորդը տեղում Չինաստանն է 23․09% աճով։ Իրանը … Read more

Երեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի ներկայացվել

Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել, «Արմենպրես»-ի ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Եվրոպական մամուլը գրում է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման … Read more

Ռուսաստանում դադարեցվել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 հազար շիշ ջրի եւ զովացուցիչ ըմպելիքի վաճառքը

Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ Ռուսաստանում դադարեցվել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի եւ գազավորված զովացուցիչ ըմպելիքի վաճառքը, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի հաղորդագրությունը։ Կենտրոնը «Честный знак/Ազնիվ նշան» «Ազնիվ նշան» համակարգի օպերատորն է։ «Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ՝ «ՌԴ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար հնարավոր վնասը կանխելու նպատակով», ՑՌՊՏ-ն՝ «Ազնիվ նշան» պետական մակնշման … Read more