Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովում ավարտվել է փակ-գաղտնի քվեարկությունը, որի արդյունքներով խորհրդարանն աջակցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուին։ Վահագն Ալեքսանյանի օգտին քվեարկել է խորհրդարանական մեծամասնությունը՝ ապահովելով ընտրվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։

Ձայները հաշվարկի համաձայն՝ Վահագն Ալեքսանյանին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 27:

Leave a Comment