ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը Մոսկվայում է

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռատկլիֆը չհայտարարված այց է կատարել Մոսկվա։ Այս մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

CBS News-ը հայտնել է, որ սա Ռատկլիֆի՝ որպես ԿՀՎ ղեկավարի առաջին հայտնի այցն է Ռուսաստան։ Այցի մասին առանձին հաղորդել է նաև Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։

Flightradar24-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմական C-17 ինքնաթիռը Մերիլենդի Էնդրյուս համատեղ բազայից Լատվիայի տարածքով մեկնել է Մոսկվա։ Ռուսաստանի մայրաքաղաքում ավելի ուշ նկատվել է նաև ԱՄՆ դիվանագիտական ավտոշարասյուն։

Financial Times-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում Թրամփի վարչակազմը Կիևին խնդրել է դադարեցնել Ռուսաստանի խոշոր քաղաքների ուղղությամբ հեռահար հարվածները։

Ռատկլիֆի այցի նպատակը պաշտոնապես չի հրապարակվել։ ԿՀՎ-ն և Սպիտակ տունը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը։

Leave a Comment