
Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը, X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահից և վարչապետից Անկախության օրվա կապակցությամբ հղված շնորհավորանքների համար:
«Իմ անկեղծ երախտագիտությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հղված ջերմ շնորհավորանքների համար: Մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ վերականգնվել է: Հուսով ենք, որ դրան կհետևեն ավելի սերտ համագործակցությունը այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում: Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը ու պատրաստ է օգնել այնտեղ, որտեղ կարող ենք»,- գրել է Զելենսկին:
My sincere gratitude to President Vahagn Khachaturyan @President_Arm and Prime Minister @NikolPashinyan for their warm congratulations on Ukraine’s Independence Day! The high-level dialogue between our two countries has now been reinvigorated. We hope it will be followed by… pic.twitter.com/IDTQTfsQUE
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) August 25, 2026