Սկանդալային փաստաթուղթ․ Փաշինյանը «հույժ գաղտնի» որոշմամբ շուրջ 3 միլիարդ է բաժանել. նախարարն ստացել է 14 տարվա թոշակի չափ փող

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ «հույժ գաղտնի» փաստաթուղթ, որը ընտրություններից առաջ թաքցվում է հանրությունից։ Փաստաթուղթ, որը որևէ կապ չունի պետության անվտանգության հետ, սակայն դրա 8-րդ կետում նշվում է «հույժ գաղտնի»։ Խոսքը պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամի դուրսգրման մասին է, որը մեկ ստորագրությամբ ուղղվել է իշխանական վերնախավին, որպես պարգևատրում, … Read more

Իրանում ցույցերի ժամանակ զոհվածների թիվը կարող է հասնել 20. 000-ի. Փահլավին հանդիպել է Վիտկոֆի հետ

CBS News-ի տվյալներով՝ Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 12.000 մարդ։ Հղում անելով սեփական աղբյուրներին՝ հեռուստաալիքը հաղորդում է, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 20.000-ի։ «Հունվարի 13-ին Իրանից արտահոսած տեղեկատվությունը ենթադրում է, որ Իրանի իշխանությունների և անվտանգության ուժերի կողմից երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական բողոքի ցույցերը ճնշելուն ուղղված գործողությունները, հավանաբար, … Read more

Իրանի փլուզումը անխուսափելիորեն կհանգեցնի հայկական պետականության նկատմամբ սպառնալիքների կտրուկ աճի. Արման Աբովյան

ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարվածել Իրանին, ինչը կարող է էականորեն իրավիճակ փոխել իրանական քաղաքների փողոցներում։ Ճնշումը իրանական իշխանությունների ուղղությամբ ուղղակի ահավոր է։ Խոսքը մի գործընթացի մասին է, որը պատմականորեն կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի լայնածավալ ապակայունացման՝ Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս։ Հայաստանի համար նման սցենարի հետևանքները կլինեն ոչ թե պարզապես ցավոտ, այլ՝ … Read more

Մեզ անհայտ Վլադիմիրը. Հայկ Դեմոյան

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Մեզ անհայտ Վլադիմիրը Մի շարք ծանր քրեորեն պատժելի հանցագործությունների կատարման մեջ կասկածվող Վլադիմիր Վարդանյանն այսօր որոշել է պատասխանել Վլադիմիր Սոլովյովին, այն էլ ռուսերենով` համեմված գրական-գեղարվեստական երեկոյի ժանրին հարիր մեջբերումներով: Վլադիմիրը այն նույն Վլադիմիրն է, ով հանդիսանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, ոչ մի անգամ ջանք չի գործադրել, … Read more

Տեսանյութ. Գարեգին Երկրորդը ներկա է Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը. Արամ և Արմեն Սարգսյանները համբուրեցին Կաթողիկոսի աջը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցում է սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը։ Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Սպարապետի հոր հոգեհանգստի կարգը կատարել է տիրադավ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյանները խոնարհվել ու համբուրել են Վեհափառ Հայրապետի աջը։ Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեով մասնակցել է … Read more

Թեքեյան կառույցների համաշխարհային մարմնի ստեղծմանն ընդառաջ

2026 թվականի հունվարի 10-ին կայացավ Թեքեյան մշակութային միությունների ղեկավարների առցանց հանդիպումը, որին մասնակցեցին կառույցների ղեկավարներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեցարիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Կիպրոսից, Լիբանանից, Եգիպտոսից։ Հանդիպման նպատակն էր քննարկել համազգային կառույց ստեղծելու գաղափարը՝ որպես միասնական հարթակ, որը կխթանի համագործակցությունը, կկոորդինացնի գործունեությունը և կուժեղացնի Թեքեյան կառույցների համաշխարհային ներկայությունը։ Հանդիպումը բացեց ԱՄՆ և Կանադայի ԹՄՄ … Read more

Գնաճ. կարագը թանկացել է 7.2%-ով, ձեթը՝ 8.2%–ով, հացը՝ 3.6%–ով

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. դեկտեմբերը 2024թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.2%. տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։ Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.4%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է մայրաքաղաքում: 2025թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% … Read more

Ադրբեջանից եկող կապարի հավելումով անորակ բենզինը վնաս է հատկապես ուղեղին և նյարդային համակարգին. Հակոբ Ագանյան

Հայաստանը Ադրբեջանից գնում է «պրեմիում» բենզին, այն դեպքում, երբ Ադրբեջանը իրական պրեմիում դասի վառելիք չի արտադրում։ Այդ դեպքում ինչպե՞ս է բարձրացվում օկտանային թիվը։ Ի՞սկ դուք գիտեիք,որ մեթոդներից մեկը կապարի օկտագործումն է։ Oկտանը բարձրացնելու ամենահին և ամենաէժան եղանակներից մեկը կապարի հավելումն է՝ տետրաէթիլ կապար (C₈H₂₀Pb)։ Այս նյութը գրեթե ամբողջ աշխարհում վաղուց արգելված կամ մերժված է՝ մարդու … Read more

Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք. թերևս կգիտակցեն և այդ քայլին չեն գնա. Ասողիկ աբեղա

Սիրելիներ, Մնանք անսասան և ինքնավստահ: Այս ամբարիշտ, ապստամբ և կանոնազանց հակաեկեղեցական խմբին կցորդվող այս մի քանի նույնատիպ քահանաներին մենք շատ լավ ենք ճանաչում. մտածում էինք, որ չեն տրվի այդ գայթակղությանը, դավաճանությանը՝ մնալով հավատարիմ մարդկայնությանը, իրենց կոչմանն ու նվիրապետական սուրբ կարգին: Սակայն սրանք էլ իրենց եղկելի անձերը վեր դասեցին Տեր Աստծուց, Սուրբ Եկեղեցուց և Օծյալ Հովվապետից: … Read more

Լուսանկար. Հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք. Ֆեդերացիա

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։ ԿԳՄՍ նախարարությունն այդ կապակցությամբ պարզաբանման համար դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային։ «Ադրբեջան» գրությունը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա, և հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ … Read more