Տեսանյութ. Գարեգին Երկրորդը ներկա է Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը. Արամ և Արմեն Սարգսյանները համբուրեցին Կաթողիկոսի աջը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցում է սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը։ Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Սպարապետի հոր հոգեհանգստի կարգը կատարել է տիրադավ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյանները խոնարհվել ու համբուրել են Վեհափառ Հայրապետի աջը։

Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեով մասնակցել է Զավեն Սարգսյանի հոգեհանգստին։ Վեհափառ Հայրապետը Սերժ Սարգսյանի հետ է գնացել՝ Սարգսյանների ընտանիքին ցավակցելու։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը:

Leave a Comment