Իրանում ցույցերի ժամանակ զոհվածների թիվը կարող է հասնել 20. 000-ի. Փահլավին հանդիպել է Վիտկոֆի հետ

CBS News-ի տվյալներով՝ Իրանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 12.000 մարդ։ Հղում անելով սեփական աղբյուրներին՝ հեռուստաալիքը հաղորդում է, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 20.000-ի։

«Հունվարի 13-ին Իրանից արտահոսած տեղեկատվությունը ենթադրում է, որ Իրանի իշխանությունների և անվտանգության ուժերի կողմից երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական բողոքի ցույցերը ճնշելուն ուղղված գործողությունները, հավանաբար, շատ ավելի մեծ թով զոհերի պատճառ են դարձել, քան նախկինում հաղորդել էին երկրից դուրս գտնվող ակտիվիստները», – նշում է հեռուստաալիքը։

Թրամփի հատուկ դեսպանորդ Վիտկոֆը գաղտնի հանդիպում է ունեցել տապալված շահի ժառանգորդ Ռեզա Փահլավիի հետ՝ երկրում ընթացող զանգվածային բողոքի ցույցերը քննարկելու համար, հաղորդում է Axios-ը։

Սա իրանական ընդդիմության և Թրամփի վարչակազմի միջև առաջին հանդիպումն էր բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր: Axios-ի աղբյուրների համաձայն՝ ցուցարարները ավելի ու ավելի հաճախ են վանկարկում Փահլավիի անունը, ինչը գրավել է Սպիտակ տան ուշադրությունը:

Leave a Comment