Ձեր հրապարակային «լավ»-ը ձեր խոսքի պատասխանատվությունն է, որը վաղ թե ուշ օգտագործվելու է իշխանության լեգիտիմացման համար. Վլադիմիր Մարտիրոսյան

Այս իշխանության քաղաքականության «լավին՝ լավ, ասենք, վատին՝ վատ» մոտեցումը քաղաքական չեզոքություն չէ, էլ չասեմ, որ ընդդիմադիր դիրքավորման տեսանկունից ինստիտուցիոնալ և քաղաքական քարոզչության կուրություն։ Երբ դուք մերժում եք այս իշխանությանը, բայց նրանց օրոք ցանկացած կառավարելի, հաշվարկված և բացառապես իշխանության պահպանմանն ուղղված քայլ հրապարակավ գնահատում եք որպես «լավ», դուք փաստացի դառնում եք նրա օրակարգի հեռարձակողը ընդդիմադիր դիրքից, … Read more

Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Տեղի է ունեցել փոխանակում, որը Փաշինյան Նիկոլը փորձում է ներկայացնել որպես միակողմանի հաղթանակ. ընտրություններ են մոտենում

Փաշինյան Նիկոլը շտապեց տեղեկացնել, որ այսօր հայ ռազմագերիներ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից ազատ են արձակվել և տեղափոխվել Հայաստան: Դա լավ լուր է: Սակայն Փաշինյան Նիկոլը հանրությանը շատ «պատահականորեն» մոռացավ տեղեկացնել, որ հենց նույն օրը, մոտավորապես նույն ժամին, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ … Read more

Երկու սիրիացի վարձկանների դիմաց կարելի էր վերադարձնել մեր բոլոր գերեվարվածներին. ադրբեջանագետ

Դեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու։ Ես շատ ուրախ եմ մեր չորս հայրենակիցների ազատ արձակման ու հայրենիք վերադառնալու առթիվ, առավել ևս, որ նրանցից երկուսն ունեին լուրջ առողջական խնդիրներ։ Բարով են վերադարձել։ Բայց ես պնդում եմ, որ եթե իշխանության … Read more

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. որոշվել է Եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել փետրվարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, … Read more

Գերիներ են վերադարձել. Փաշինյան – Ազգ

Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ, գրել է Փաշինյանը

Նման «գլուխգործոցի» գինը կարող է լինել Հայաստանի մասնատումն ու վերացումը. Արմեն Այվազյան

Ի՞նչ է նախատեսում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագիրը, որի հիմնական կետերը հրապարակվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Վաշինգտոնում երեկ արված համատեղ հայտարարությամբ։ Եթե շատ կարճ մեկնաբանենք, ապա, ինչպես և պարզ էր դեռ անցյալ տարվա օգոստոսից, երբ հայտարարվեց TRIPP-ի ստեղծման մասին, փաշինյանական խունտան համաձայնել է 100 … Read more

Հայր Ասողիկին կանչել են Քննչական կոմիտե՝ «Մայր Աթոռից զարդերի ենթադրյալ անհետացման» հետ կապված հարցաքննության

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում, որտեղ նրան հարցաքննում են։ Տեղեկատվությունը հաստատել է նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայր Ասողիկը հարցաքննվում է Մայր Աթոռից զարդերի ենթադրյալ անհետացման և Գեղարդի կորստի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե ՀՀ-ն Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն է դառնում․ Իրանի դեսպան

Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ «Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց համար կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից … Read more

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ՀՀ ԱԳՆ

Հետևյալ հայտարարության տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ … Read more