Մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝  հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:

Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալով դեպքը տեղի է ունեցել դիրքերում։

«Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,– ասաց գյուղապետը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

Leave a Comment