101 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը. ANCA

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 101 անդամ՝ 26 սենատոր և 75 ներկայացուցիչ, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը։ Կոնգրեսականների երկկուսակցական և երկպալատ նամակը նախաձեռնվել է սենատորներ Գարի Փիթերսի և Ադամ Շիֆի, ինչպես նաև ներկայացուցիչներ Գաս Բիլիրակիսի և Ֆրենկ Փալոնիի կողմից։ Նամակին միացել է նաև Սենատի դեմոկրատական առաջնորդ Չաք Շումերը։ … Read more

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյանը ցանկն է ներկայացրել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Փաշինյանի զիջումների ցանկը. «Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը։ Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցնում է, թե ինքը ի՞նչ է զիջել։ Այս ցանկը ներկայացրել եմ 2025 թվականի մարտին։ Սա Փաշինյանի հիմնական զիջումների ոչ ամբողջական ցանկն է։ Ճիշտ կլինի ամեն անգամ այդ հարցը հնչեցնելուց առաջ … Read more

Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ խորհրդակցություն է տեղի ունեցել

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները. տեղեկանում ենք Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու … Read more

Անի Ավետիսյանը շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ, նրան ծանր վիրահատություններ են սպասվում

Իր երեխաներին պաշտպանելիս Շաքիում ադրբեջանցի զինվորի կրակոցներից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան։ Շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ. լրագրողների հետ զրույցում հայտնել է Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը։ Քույրը պատմում է, որ Անին գիտակցության է, նորմալ խոսում է։ Հարազատները տեսակցել են նրան։ Սպասվող հաջորդ վիրահատությունների մասին տեղեկություն դեռ չունեն։ Նշենք, որ … Read more

Ադրբեջանի օգտին աշխատելու մեջ կասկածվող Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը  ձերբակալվել է

Լրտեսության համար կասկածվող BND գերմանական հետախուզության նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը, ենթադրվում է, գաղտնի փաստաթղթերից վերլուծական զեկույց է պատրաստել Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է գերմանական Der Spiegel պարբերականը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ նրանց տվյալների՝ Հանինգը կասկածվում է ավելի քան 2000 գաղտնի փաստաթուղթ անօրինական կերպով ձեռք բերելու համար։ Բացի այդ, … Read more

Ինքնիշխանությո՞ւն, թե՞ դոմինանտող կողմի կամքի բավարարում, սա է Հայաստանի առաջ դրված այս փորձաքարը. Արա Պողոսյան

Արդարադատություն իրականացնելը պետության ինքնիշխանության ամենակարևոր և առանցքային դրսևորումներից մեկն է։ Պատահական չէ, որ հաճախ պետության ինքնիշխանությունը չափվում է նրա դատարանների անկախությամբ` ինչքան անկախ էլ դատարանը, այնքան անկախ էլ պետությունը։ Պետության տարածք ապօրինի մուտքը, քաղաքացիների կյանքի իրավունքի նկատմամբ հարձակումը, սպանության փորձը, քաղաքացու տուն ներխուժելը հանցագործություններ են, որոնք անկասկած պետք է արժանան արդարադատության համարժեք պատասխանին։ Սակայն այն … Read more

Քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է. Փաշինյան

2022 թվականից ի վեր բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան 230 դեպք. Ctrl Z Infocom հաղորդմանը Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ժամանակ արձանագրել է հաղորդավարը և ավելացրել՝ արդյո՞ք դրա համար պատասխանատվություն են կրում բարձրաստիճան պաշտոնյաներն ու Պաշտպանության նախարարությունը։ Փաշինյանը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերի համար՝ նշելով, որ պատասխանատվությունը կրում … Read more

Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու. Փաշինյան

Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է, Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանը հատած և Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին: Հարցին՝ Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակման հարց կարո՞ղ է լինել, Փաշինյանն ասել է. «Տարբեր … Read more

Երևանի իշխող վերնախավը հաճախ ակնկալում է, որ ամենակարևոր որոշումները կայացնեն արտաքին խաղացողները. Կալուգին

Հայաստանը փորձում է Շիրակում գտնվող ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ «Պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական ներկայության հեռանկարների քննարկումը։ Բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում … Read more

«Գոյը» վերադառնում է, բայց ոչ իր հարազատ բեմ

«Գոյ» թատրոնը վերադառնում է, բայց ոչ իր հարազատ բեմ, այլ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ Բեմը վարձակալել է, և հոկտեմբերի 12-ին կխաղա իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի հանրահայտ «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա բեմադրված «Խելագարը» ներկայացումը։ Մոտ 3տարի «Գոյը»ոչ մի ներկայացում չի խաղացել՝ բացի որպես բողոքի ակցիա «Գոյի» փակ դռների առջև ներկայացրած բեմադրություններից։ … Read more