Երևան ջաաա՜ն տոնդ է:
Շնորհավոր ցավդ տանեմ:
Ամեն բան կկարգավորվի մի օր, ձևն ու կարգը, նամուսն ու թասիբը կգա տեղը:
Թևաթափ չլինես, որ մեղմ ասած ոչնչությունները դարձել են ինչորություններ: Դպրոց ու փողոց չտեսածները՝ կարգ ու ձև թելադրողներ, իսկ վեհության, ընկերության, մտքի ու գաղափարի հոտն ու համը չիմացողները՝ կյանքի ու իմաստնության ռահվիրաներ: Մասնագիտություն ու գաղափար չունեցողները՝ պատկերացում ու միտք թելադրողներ:
Սխալ պահվածքի համար հոր կշտամբանք չստացածներն ու մոր զգոնության հայացք չտեսածները՝ սկզբունքայիններ:Փողոցում ընկերոջ համար կռիվ չտվածներն ու ընկերոջ համար ծեծ չկերածները՝ իրավունքի ջատագովներ ու պաշտպաններ: Պատվի ու սոլիդության մասին պատկերացում չունեցող բանսարկուները վերածվել են ճիշտ ու սխալ որոշողների:
Սա էլ կանցնի.
Ստեղ ենք.
Շնորհավոր ցավդ տանեմ.
Վլադիմիր Մարտիրոսյան. քաղաքագետ