Երվանդ Զախարյանի գործով նշանակվեց լրացուցիչ դատական նիստ
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական գործի քննությունը դեռ գտնվում է նախնական փուլում։ Այսօր կայացած նիստում կողմերը շարունակեցին հստակեցնել իրենց դիրքորոշումները եւ ապացուցման պարտականությանն ուղղված իրենց քայլերը, ինչից հետո միայն կիրականացվի դատաքննություն՝ կհետազոտվեն նախնական դատական նիստում ներկայացված ապացույցները։ … Read more