Երվանդ Զախարյանի գործով նշանակվեց լրացուցիչ դատական նիստ

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական գործի քննությունը դեռ գտնվում է նախնական փուլում։

Այսօր կայացած նիստում կողմերը շարունակեցին հստակեցնել իրենց դիրքորոշումները եւ ապացուցման պարտականությանն ուղղված իրենց քայլերը, ինչից հետո միայն կիրականացվի դատաքննություն՝ կհետազոտվեն նախնական դատական նիստում ներկայացված ապացույցները։

Այսօր հայցվոր կողմը ներկայացրեց միջնորդություններ, որոնք վերաբերում են պակասող փաստական այն տվյալներին, որոնք պետք են կոնկրետ դիրքորոշման գալու համար։

Միջնորդությունների պատասխանները ստանալու եւ դրանք քննելու նպատակով նշանակվեց լրացուցիչ դատական նիստ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment