Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ Սամվել Ռուբենի Կճոյանի գործով այսօրվա դատական նիստում մեղադրյալի պաշտպանը նախ միջնորդեց, որ նիստն անցկացվի դռնփակ ռեժիմով, ապա նաեւ առարկեց, որպեսզի նիստը ուղիղ հեռարձակվի, տեսանկարահանվի կամ էլ լուսանկարահանվի։
Դատարանը մերժեց դռնփակ նիստ անցկացնելու միջնորդությունը եւ որոշեց, որ լրատվամիջոցները կարող են հանգիստ կատարել իրենց աշխատանքը՝ պայմանով, որ փաստաբանը կադրերում չերեւա։
Այնուհետեւ, նշելով, որ ինքը նոր է ներգրավվել սույն դատական պրոցեսում եւ չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, փաստաբանը լիարժեք պաշտպանություն իրացնել կարողանալու նպատակով դատարանին խնդրեց նիստը հետաձգել եւ իրեն գործին ծանոթանալու համար ողջամիտ ժամանակ տալ։ Դատարանը բավարարեց այս միջնորդությունը եւ նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2026 թվականի հունվարի 16-ին, ժամը 12:00-ին։
Ըստ Գլխավոր դատախազության հայցի, Սամվել Ռուբենի Կճոյանի, երրորդ անձ Երեւան համայնքի հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջն է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: