Անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս կստանան 300-հազարական դրամ սոցիալական աջակցություն

Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 20-ը ներառյալ:

Կառավարությունը կընդունի ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը․ նախարար

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։ Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,- գրել է նա։

Փաշինյանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Համաշխարհային բանկից՝ պետբյուջեի համալրման նպատակով

Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին։ 170,3 մլն եվրո վարկի գումարով կբարելավվի «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռնվեն ներդրողներին: Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները: Աշխատանքի մյուս ուղղությունը լինելու է կանաչ տնտեսության … Read more

Խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն

Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը։ ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննակմանը։ Նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։ Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա … Read more

Արժանապատվություն չունեցող մարդը պաշտոն չպետք է ունենա․ Ռոբերտ Քոչարյան

Միանգամից հիշողությանս է գալիս հետևյալը կառավարության նիստին Փաշինյանն ուղղակի ասում է, որ մենք տգետ ենք, բոլորս տգետ ենք և ոչ ոք այդ դահլիճում չասեց, որ ինքը տգետ չէ, բոլորը ընդունեցին։ Սա ուսապարկային կառավարում է; Ես էլ եմ եղել նախագահ, եղել եմ վարչապետ, ես չեմ պատկերացնում ոնց է կարելի կառավարության անդամներին նստացնել և ուղղակի ասել տգետ … Read more

Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները

Հայաստանի կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները: Ռազմական նշանակության ապրանքների արտաքին առևտրի լիցենզավորման կարգում համապատասխան լրացումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում: Մասնավորապես, պետանվտանգության մարմինները կարող են մերժել պաշտպանական ձեռնարկություններին արտահանման կամ վերավաճառքի լիցենզիայի տրամադրումը, եթե նրանց առևտուրը Հայաստանի անվտանգության կամ շահերի համար ռիսկեր է պարունակում։

Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար

«Concours Mondial de Bruxelles – 2026» գինու համտեսի միջազգային մրցույթի անցկացման համար հատկացվել է 684 մլն դրամ (ավելի քան 1,8 մլն դոլար – խմբ.): Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 7-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ: «Concours Mondial de Bruxelles»-ը գինու միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակնկալվում է տարբեր երկրներից ավելի քան … Read more

Ի՞նչ գումար է Կառավարությունն առաջարկում ՀԷՑ-ի դիմաց․ «Ազատություն»

Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն … Read more

Կառավարությունը «Made in Armenia» ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված այն դրույթի իրականացումը, որով խոստացվել էր քայլեր ձեռնարկել «Made in Armenia» բրենդի կայացման, միջազգային շուկաներում հայկական արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե 2021 թվականից մինչ օրս ինչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել, արդյոք մշակվել է պաշտոնական … Read more

1998-2008 թթ․ որևէ հարկատեսակ չի մեծացել, հակառակը․ Ռոբերտ Քոչարյան 

  «Մենք ծրագրում նախատեսել ենք փոքր բիզնեսի համար հարկերի վերադարձ։ Սա էլ կարևոր, կարծում եմ խոստում է, որ պետք է հնչեցվի: Մեր փոքր բիզնեսի ներկայացուցիչները պետք է իմանան, որ այո, իրենք վճարելու են հարկերը, որովհետև դա որոշակի վարքագծային պատերն է ձևավորում, բայց նաև պետությունը վերադարձնելու է այդ հարկերը, թույլ տալով, որպեսզի փոքր բիզնեսը կարողանա հանգիստ … Read more