Ո՛չ մի խնդիր չկա, որ մեր Եկեղեցու անվանը սփյուռքում ավելացվել է ուղղափառ եզրույթը․ Տեր Մաղաքիա

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օրեր առաջ Սարոյան Արմանը (նախկին Գևորգ եպիսկոպոս) կեղծ և խայտառակ հայտարարություն է արել։ Իբրև թե Գարեգին Բ Կաթողիկոսը կասկածի տակ է դրել Հայոց Եկեղեցու դավանաբանական ինքնությունը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կանոնադրության մեջ ավելացնելով Ուղղափառ եզրութը։ Վերջինս իր մոլորեցնող հայտարարութամբ փորձում է Հայոց Հայրապետին կապել ռուսական … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին – Live News

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։  Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։  … Read more

Առավոտից ռազմական ոստիկանության մեքենան հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ահազանգում է, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնն է այսօր – Live News

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն … Read more

Ոսկետափում շարունակվում են ճնշումները Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ

Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։  Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։ Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի … Read more

Նիկոլից և իր ոհմակից ամեն նենգություն սպասելի է, բացառված չէ, որ մինչև փետրվարի 16-ն ինչ-որ ոտնձգություն իրականացնեն կաթողիկոսի նկատմամբ

Որպեսզի Ավստրիայում հրավիրված եկեղեցական մեծ ժողովը չկայանա և…   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես հայտնի է, անցյալ տարեվերջին հանդես եկավ եկեղեցական մեծ ժողով (եպիսկոպոսաց ժողով) կազմակերպելու նախաձեռնությամբ (նույնիսկ օրն էր նշանակված ու հայտարարվեց), ինչը միանշանակ արժանացավ հավատացյալների դրվատանքին, խրախուսմանը, մի խոսքով, դրական վերաբերմունքին: Գրելով «հավատացյալների», հասկանալի է, բոլորովին նկատի չունեմ կեղծ հավատացյալ Նիկոլ հայադավին և … Read more

Տիրադա՛վ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ – Live News

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հայտարարություն է տարածել․ «Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել ուղղակի ու անթաքույց ճնշում՝ սպառնալիքով, վարչական լծակներով և քարոզչական հարձակումներով։ Սա հանցավոր փորձ է՝ Եկեղեցին կոտրելու և ծնկի բերելու, նրան լռեցնելու և դարձնելու հնազանդ … Read more

Հուդայից էլ ավելի դավաճան և ավելի վատ «հոգևորականներ», դուք կամ Աստծո գոյությանը չեք հավատում, կամ էլ խաբվել եք, թե Սատանան Աստծուց ավելի հզոր է

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ելած դավաճան «հոգևորականներ», չզարհուրեցի՞ք ձեր այդ ընտրության հետևանքներից, չե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը… Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ելած, նրա հրաժարականը պահանջող, բարոյականության, իսկ ձեզանից ոմանց դեպքում նաև օրենքի սահմաններն անցած «հոգևորականներ», որ դեռ անարժանիորեն ունեք քահանայի, եպիսկոպոսի, արքեպիսկոպոսի կոչում, դո՛ւք, որ Աստվածաշունչ եք կարդացել ու նույնիսկ ճեմարան ավարտել, չգիտեի՞ք … Read more

Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց հոգևորականներին չտրվել հակաօրինական պարտադրանքներին

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն … Read more

Շարունակելու ենք մեր հոգևոր ծառայությունը նույն նվիրումով, հավատարիմ Եկեղեցու Սրբազան ավանդությանը․ Տավուշի թեմ

Տավուշի թեմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է . Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։Տավուշի … Read more