Հայաստանում և Սփյուռքում կա 489 քահանա, Հայաստանյան եկեղեցիներում ծառայում է 250-ը

Հայաստանում և Սփյուռքում կա 489 քահանա։  Հայաստանյան եկեղեցիներում ծառայում է 250, իսկ Սփյուռքում գործող եկեղեցիներում՝ 239 քահանա։  Նիկոլ Փաշինյանի և 10 տիրադավ եպիսկոպոսների եկեղեցաքանդ արշավին ըստ Փաշինյանի՝ միացել է 16 քահանա, այսինքն 3 տոկոսը։  «Բարենորոգման» ծրագրի հրապարակումից հետո հարյուրավոր քահանաներ հայտարարել են Եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին նվիրվելու և պառակտիչ գործընթացին դեմ լինելու մասին։ Վեահափառի կողքին լինելու մասին … Read more

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն … Read more

Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․․․ նրանք մնալու են ամոթով․ քահանաները իրենց նվիրումն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին

Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների կողմն անցած մեկուկես տասնյակ քահանաների հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ հայտարարում են Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու մասին, «բարենորոգման» գործընթացը որակելով պառակտիչ և կործանարար։  Արդեն հրապարակվել են մոտ հինգ տասնյակ հոգևորականների հայտարարություններ։ LIVEnews-ը ներկայացնում է մի քանիսը․ «Ես՝ Տեր Հարություն քահանա Քեսաբյանս, իմ որդիական անմնացորդ սերն ու նվիրումն … Read more

Մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին․ հոգևորականները շարունակում են հայտարարություններ տարածել

Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։ Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի … Read more

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ. Մայր Աթոռը թվեր է հրապարակել – Live News

Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են. «Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝ 38 -ն ասպարեզը թողել … Read more