Ռեալի ներկայիս ղեկավարների հետ դա անհնար է. Լա Լիգայի նախագահ — Armsport.am

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» կարող է առաջնության որևէ հանդիպում անցկացնել Իսպանիայի սահմաններից դուրս։ Դեկտեմբերի 20-ին «Վիլյառեալն» ու «Բարսելոնան» միմյանց դեմ կմրցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

««Ռեալի» ներկայիս ղեկավարների հետ դա անհնար է։ Նրանք չեն սիրում ո՛չ մեզ, ո՛չ այն, ինչ մենք անում ենք»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Madrid Zone-ը։

Ութ տուրերից հետո «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Խաբի Ալոնսոյի թիմը վաստակել է 21 միավոր։ «Արքայական ակումբն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 19-ին։ Լա Լիգայի իններորդ տուրում մայրաքաղաքային թիմի մրցակիցը կլինի «Խետաֆեն»։

Leave a Comment