Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել, որ առանձին աստղերը չունեն այնքան մեծ ազդեցություն առաջնության մակարդակի վրա, որքան ակումբները։ Նա զուգահեռներ է անցկացրել Սաուդյան Արաբիայի առաջնության հետ։
«Ես կցանկանայի, որ մեզ մոտ լինեին Մեսսին, Ռոնալդուն, Մոուրինյուն, Գվարդիոլան․․․ բոլորը։ Բայց դա չէ շարունակական աճի բանալին։ Խաղացողները գալիս ու գնում են, իսկ առաջնությունը հզորացնում են ակումբներն ու լավ մրցակցությունը։
Վերցնենք Սաուդյան Արաբիայի օրինակը. այնտեղ լի են աստղերը, սակայն այդ լիգան այդպես էլ չբարձրացավ աշխարհի լավագույնների մակարդակին։
Եթե խոսենք տնտեսական կողմի մասին, ապա ոչ մի հեռարձակող մեզ չի ասել, թե Մեսսիի հեռանալուց հետո պատրաստվում է ավելի քիչ վճարել ցուցադրության համար։ Պայմանագրերը կնքվում են 5, 6 կամ 7 տարով, ուստի կարևոր է, որ լիգան մնա մրցունակ»,- նշել է Լա Լիգայի ղեկավարը։