Քաղաքական մահվան վկայական, որ ներկայացվում է որպես խաղաղության ծրագիր – Live News

Ես նոր լսեցի Նիկոլ Փաշինյանի վերջին զրույցը ադրբեջանցի լրագրողի հետ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ։ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ Տիրանայում, Ալբանիա։ Կասկած չունեմ, որ այդ հանդիպումն էլ անցել է նույն ոգով՝ հնազանդ խնդրատուի դիրքերից՝ զուրկ արժանապատվությունից, ազգային հպարտությունից և անգամ ամենահիմնական դիվանագիտական վճռականությունից։ Այն, ինչ ես լսեցի, դիվանագիտություն … Read more

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի շարունակականությունը

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: ՀՀ կառավարություն

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:

«Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական կարգավորմանը. կարծում եմ՝ 2-ն էլ կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին». Թրամփի խորհրդական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է՝ Սպիտակ տունն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին տեղի կունենա Աբրահամի խաղաղության համաձայնագրերի հավանական ընդլայնում. նրա կանխատեսմամբ՝ համաձայնագրերին կարող են միանալ և Հայաստանն ու Ադրբեջանը: Աբրահամի խաղաղության համաձայնագրերը ներդրվել են Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում: Դրանց նպատակն է տասնամյակների ընթացքում առաջին անգամ … Read more

«Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից․ մենք հետեւում ենք գործընթացին, կան շփումներ»․ Ջեյհուն Բայրամով

News.am – «Գոյություն ունեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ»,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ասել է, որ մարտին համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։ «Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը վերացել … Read more