Գյումրիում ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը
Քիչ առաջ ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նա գտնվում է Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի ձերբակալվածների պահպանման վայրում։ Այս մասին ոստիկանության շենքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա Աղեկյանի ձերբակալումը համարեց ապօրինի, դատապարտեց իրավապահներին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Զարուհի Փոստանջյանի ուղիղ եթերի ժամանակ ոստիկանության շենքում լույսերը մարեցին, ոստիկանները պարզաբանեցին, որ ողջ թաղամասում … Read more