Էս աբսուրդի տակ ստորագրող մարդկանց խղճից եմ ուզում, որովհետեւ աննկարագրելի է՝ ոնց են այս ամենը կարողանում գլուխ բերել ու հանգիստ քնել. Լուսինե Առաքելյան

-Մենք Հայաստանում գործ ունենք ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ: Այստեղ թույլատրելի է ամեն ինչ, բացի քաղաքականությամբ զբաղվելը,- այսօր ԲԴԽ շենքի դիմաց ի պաշտպանություն «Իմնեմնիմիի» համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի անցկացվող բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը: Նրա խոսքով՝ այս իշխանություններին չեն կաշկանդում ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ ստանձնած միջազգային … Read more

Պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ. լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը կասեցվել է

Հունվար 16,2026 16:45 ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՐՏԲԵՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, թիվ 1) հայտնաբերվել են խախտումներ։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների … Read more

«Եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի, մեղավոր են լինելու ընդդիմադիրները»․ Ստեփան Դանիելյան

«Եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի, մեղավոր են լինելու ընդդիմադիրները»․ այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի այսօր կազմակերպած՝ «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ նա տարակուսեց, որ ընդդիմադիրները փոխանակ լուծումներ ներկայացնեն, ամեն օր զբաղված են բացատրելով, թե ինչքա՜ն վատն են իշխանությունները․ «Ցավոք, ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն ունակ է առկա հարցերի պատասխանները տալ»։ … Read more

ՊԵԿ-ը հայտնաբերել է շրջանառվող կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում: Այսպես․ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։ «2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մայրաքաղաքում և hանրապետության տարբեր մարզերում վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում … Read more

Կեղծ էջեր բացողների ախորժակը հասավ նաեւ ինձ. Արմեն Աշոտյան

Հունվար 16,2026 16:29 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Կեղծ էջեր բացողների ախորժակը հասավ նաեւ ինձ։ Իմ անունից կեղծ էջերով եւ համարներով տարբեր մեսենջերներում գրում են իմ ընկերներին եւ ծանոթներին։ Ուշադիր եղեք, խնդրում եմ, մի մտեք սրանց հետ կոնտակտի մեջ, միանգամից արգելափակեք եւ սպամ տվեք։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից … Read more

Նոր փոփոխություններով սոցփաթեթի շահառուից չի պահանջվի բուժզննում անցնելու մասին տեղեկանք. Ժորա Սարգսյան

«2026թ հունվարի 1-ից առողջության պարտադիր ապահովագրությունն առաջին փուլով տարածվում է նաեւ սոցփաթեթի շահառուների վրա: Սոցփաթեթի շահառուների համար մենք կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ: Դրանցից ամենակարեւորն այն է, որ սոցփաթեթի շահառուները` իրենց գումարը ստանալու կամ օգտագործելու համար, պարտադիր չէ, որ անցնեն բժշկական կանխարգելիչ հետազոտություն: 200 001 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող սոցփաթեթի շահառուները կարող են մեկանգամյա դիմում … Read more

Կանադայի վարչապետ․ «Չինաստանն այսօր ավելի կանխատեսելի է, քան ԱՄՆ-ը»

«Չինաստանն այսօր մեզ համար ավելի կանխատեսելի գործընկեր է, քան Միացյալ Նահանգները», – Պեկին կատարած այցի ընթացքում հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ «Եթե համեմատելու լինենք, ապա ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները իհարկե շատ ավելի խորը և բազմակողմանի են, քան Չինաստանի հետ կապերը։ Մյուս կողմից, սակայն, վերջին ամիսներին Չինաստանի հետ մեր հարաբերություններն անհամեմատ ավելի կանխատեսելի են», – … Read more

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործով դատական ակտը կհրապարակվի փետրվարի 6-ին

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի (խոսքը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանի մասին է), երրորդ անձ՝ Երեւան Համայնքի՝ Սուրբ Աբգար թագավորի փողոցի 77/2 հասցեում գտնվող 8250,25 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջի մասին դատական նիստը։ Երրորդ կողմ Երեւան համայնքի ներկայացուցիչը, թեեւ պատշաճ … Read more

Սամվել Կարապետյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել կալանավայրում պահման պայմանների պատճառով․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել կալանավայրում պահման պայմանների պատճառով․ այսօր  Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմից Արամ Վարդևանյանը։ «Սամվել Կարապետյանը՝ որպես բարերար, Հայաստանի համար միայն լավն է արել։ Իսկ այն, ինչ կատարվում է նրա նկատմամբ վերջին 7 ամսվա ընթացքում, ոչ միայն հաշվեհարդար է, քաղաքական … Read more

Ճապոնիայի վարչապետը և դեսպան Սիմոնյանը մտքեր են փոխանակել միջազգային հարթակում կանանց դերի և հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ

Հունվար 16,2026 16:08 Հունվարի 15-ին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր նստավայրում ընդունել է Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանին՝ Ճապոնիայում հավատարմագրված կին դեսպանների հետ հանդիպման առիթով։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային հարթակում կանանց դերի, գործունեության, առաջնորդության եւ հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել հետայսու շարունակել նման ձեւաչափով համագործակցությունը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ … Read more