Թուրքիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս չգալ

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Իրանում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին. «Եթե ստիպված չեք, դուրս մի՛ եկեք փողոց և հետևե՛ք պաշտոնական հայտարարություններին»: Բացի այդ, նշվել է, որ արտակարգ իրավիճակների պարագայում կարող են կապ հաստատել 24/7 գործող հյուպատոսական զանգերի կենտրոնին և կամ մոտենալ Իրանում գտնվող թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս հայտարարութունը թուրքական կողմն արել է Իրանում արդեն … Read more

Կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը

Այսօր կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ զրույցի մանրամասները հասանելի կդառնան օրվա ընթացքում։ Պեսկովը նաև ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում, «շարունակում է խիստ լարված մնալ, և նախագահ Պուտինը այն հանդարտեցնելու ուղղված քայլերը չի դադարեցնում»։ «Այս առումով Ռուսաստանն օգնություն … Read more

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում — MediaNews

Հունվարի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» … Read more

Մահացել է «Ուրարտու» ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստ

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը․ հայտնում են ակադեմիայից։ «Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում: Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Հանգչիր խաղաղությամբ, Վահան: Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- ասված է ակադեմիայի տարածած հայտարարությունում:

Ընդդիմադիր ճամբարը մինչեւ ընտրություններ պետք է համաձայնության գա երկրի վարչապետի թեկնածուի շուրջ․ Վարդան Պողոսյան

Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման առաջին քայլը եւ ամենակարեւոր մեխանիզմը ընտրություններն են։ Դրանք հավանաբար կլինեն հերթական, քիչ հավանականություն կա նաեւ, որ ընտրությունները լինեն արտահերթ․ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ն սահմանադրական երաշխիքներ՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Թե որքանո՞վ առաջիկա ընտրություններն … Read more

Թբիլիսիում տասնյակ նեոնացիստներ են ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Թբիլիսիում գործող նեոնացիստական կազմակերպության 17 անդամների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թբիլիսիի ոստիկանության քաղաքային վարչության ղեկավար Վաժա Սիրաձեն։ Նրա խոսքով՝ ձերբակալվածներից 10-ն անչափահասներ են։ «Նախաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները իրենք իրենց որպես նեոնացիստներ էին ներկայացնում և առաջնորդվում էին ֆաշիստական գաղափարախոսությամբ։ Նրանք դաժանորեն ծեծի էին ենթարկում այն անձանց, … Read more

Դրական է գնահատվել շենքային պայմանների բարելավումը. Մանասյանն այցելել է կանանց գումարտակ

Հունվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության N զորամասի կանանց գումարտակ։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների և զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ Արմինե Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթացել կին զինծառայողների իրավունքների ապահովման ընթացիկ վիճակին։ Կին զինծառայողների իրավունքների … Read more

Մեկնարկեց Էջմիածնի նախկին քաղաքապետին ու նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործով դատը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին ու նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործով առաջին դատական նիստը: 37-ամյա նախկին քաղաքապետից բացի՝ մեղադրյալի աթոռին են նրա ամուսինն ու սկեսրայրը: Բոլորն էլ ազատության մեջ են: Դիանա Գասպարյանը թեև խոստացել էր, որ տոներից հետո հանգամանալից կանդրադառնա քրեական գործին, այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել: Ասաց՝ մամուլի ասուլիս կկազմակերպի և … Read more

Ալիևի գխավոր երազանքն իրականացել է․ Ադրբեջանի ուղևորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»․ Զուրաբյան

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը  իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը․ գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման և շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի տարածքի բացառիկ կառավարումը, … Read more

«Մեր ընտանիքներով ապրում ենք մեկ մարդու ձեռքին խաղալիք դարձած երկրում»․ Էլինար Վարդանյան

«Մի օր որոշում է, որ գնում ենք ԵՄ, մեկ այլ օր կորոշի, որ ԵՄ-ն ամենաճիշտ լուծումն է, չեմ բացառում, որ մեկ օր էլ կորոշի, որ գնում ենք Հարավաֆրիկյան հանրապետություն»,- Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսպես պատկերավոր ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ։ «Մենք մեր ընտանիքներով … Read more