Ենթադրվում է, որ Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի՝ խիստ ռեժիմի մեկուսարան. նոր կադրեր նրա և կնոջ տեղափոխումից

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան: Axios-ը հայտնում է, որ հաստատությունը քաջածանոթ է իր «հայտնի բանտարկյալներով», որոնց թվում են սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի համախոհ Գիսլեյն Մաքսվելը, ամերիկացի ռեփեր Շոն Կոմբսը (Diddy), մեքսիկացի նարկոբարոն Գուսման Լոերան և այլք: Դրանից մի քանի ժամ առաջ … Read more

Վենեսուելան պահանջում է նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անհապաղ ազատ արձակումը․ Դելսի Ռոդրիգես

Վենեսուելան պահանջում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի անհապաղ ազատ արձակումը․ Telesur հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Գերագույն դատարանի որոշմամբ նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան երբեք որևէ երկրի գաղութ չի լինի։ «Վենեսուելայի միակ օրինական նախագահը Նիկոլաս Մադուրոն է»,- ասել է նա։ Շաբաթ օրն … Read more

Այսօր Վենեսուելան է, երեկ՝ Մերձավոր Արևելքը, վաղը կարող է լինել ցանկացած այլ անկյուն, որտեղ գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների». Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումները և Իրանի շուրջ սրվող ներքին ու արտաքին լարվածությունը մեկուսացված իրադարձություններ չեն։ Դրանք նույն գլոբալ գործընթացի տարբեր դրսևորումներն են, որի առանցքում ուժային կենտրոնների կողմից աշխարհակարգի վերաձևակերպման սցենարի գործնական իրագործումն է: Վենեսուելայի դեպքում մենք տեսնում ենք դասական «պատժիչ գործողություն»` երկարատև սանկցիաներից և քաղաքական … Read more

Մադուրոն՝ Նյու Յորքի բանտում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորք բերվելուց հետո տեղափոխվել է ամերիկյան բանտ: Լուսանկարներն և տեսանյութերում երևում է, թե ինչպես են դաշնային գործակալները Մադուրոյինն՝ ձեռնաշղթաներով և սանդալներով, ուղեկցում Նյու Յորքի ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության շենք՝ ընթացակարգերն անցնելու համար, ապա տեղափոխվել Բրուքլինում գտնվող բարձր անվտանգության կալանքի կենտրոն: Fox news-ի սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում 63-ամյա Մադուրոն, դիմելով … Read more

Վենեսուելայի միակ նախագահը Նիկոլաս Մադուրոն է, որը իր կնոջ հետ միասին պետք է ազատ արձակվի. Դելսի Ռոդրիգես

Նյու Յորքում 16:30-ն էր, երբ «Ստյուարտ» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Boeing 757 մակնիշի ԱՄՆ կառավարությանը պատկանող ինքնաթիռ, որը կանգ առավ ղեկուղու հատվածում։ Մի շարք ամերիկյան եւ արտասահմանյան լրատվամիջոցներ թույլտվություն էին ստացել նկարահանումներ անցկացնել Նյու Յորքում գտնվող «Ստյուարտ» օդանավակայանում, որը նաեւ ռազմաբազա է։ Վայրէջքից հետո ինքնաթիռին մոտեցվեց նստեցման եւ իջեցման աստիճանը, որից հետո բացվեց ինքնաթիռի դուռը։ … Read more

Պայթյուն՝ Աբովյանի գազալցակայաններից մեկում․ կա տուժած

Աբովյանի գազալցակայաններից մեկում հրդեհ ու պայթյուն է տեղի ունեցել․ գրում է shamshyan.com-ը Պատահարի հետևանքով տուժել է 1 անձ․ նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը աշխատակցի վառած ծխախոտն է եղել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայտնի խոսք կա «էշը տուռնիկից, Թրամփն էլ ժողովրդավարությունից». Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը Հիմա Մեքսիկայից կամ Կոլումբիայից կամ Պերուից է ավելի շատ ապօրինի թմրանյութ ներմուծվում ԱՄՆ, թե՞ Վենեսուելայից։ Այո, Մադուրոն բռնապետ է, բայց Պուտինը կամ Լուկաշենկոն, կամ Ալիևը, կամ Թուրքմենստանի նախագահը կամ Կիմ Չեմ Ինը բռնապետեր չե՞ն։ Եթե որպես բռնապետ է Մադուրոյին փաստացի առևանգման միջոցով ձերբակալել, ապա մյուսներին … Read more

Վենեսուելական իշխանությունը կպայքարի, մինչդեռ սփյուռքում ուրախ են

«Ահաբեկչական հարձակում՝ մեր ժողովրդի դեմ, մեր հայրենիքի դեմ, մեր էլեկտրական ցանցերի դեմ, Բոլիվարյան հեղափոխության դեմ»։ Այս խոսքերով է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբեյոն մեկնաբանել ԱՄՆ զինուժի գիշերային ներխուժումը Վենեսուելա։  «Սա հարձակում է Վենեսուելայի դեմ, Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության դեմ», – հայտարարել է Կաբեյոն՝ հանդարտության եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը վստահելու կոչ հնչեցնելով»։ Նա ԱՄՆ-ին անվանել է «թշնամի, … Read more

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանպարհներ կան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ժամը 08:45-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները: Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։ Կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը … Read more

Վենեսուելան «կադաստրի թուղթ» չունե՞ր

Տարին սկսվեց դրամատիկ, բայց սպասելի իրադարձությամբ՝ ԱՄՆ-ն հարձակվեց Վենեսուելայի վրա եւ փոխեց այդ երկրի իշխանությունը: Համենայնդեպս, այդպես է հայտարարել ԱՄՆ նախագահ Թրամփը: Նորություն չէ՝ իհարկե. նախորդ տարիներին մոտավորապես նույն կերպ իշխանություն է փոխվել Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, մի քանի այլ երկրներում: Ավտորիտար (իրապես ավտորիտար) ռեժիմներին փոխարինել են ռեժիմներ, որոնք «ժողովրդավարական» անվանելը շատ դժվար է: Քաոսի աստիճանն