Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը, որը ևս ձեռք է բերել ադրբեջանական նավթամթերք, մոտակա օրերին ևս կսկսի վաճառել այդ վառելիքը՝ ցածր գներով. Գևորգ Պապոյան

Հունվար 22,2026 23:07 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Բենզինի գին դեկտեմբերի սկիզբ՝ 510 դր/լ, հիմա՝ 430 դր/լ Տարբերությունը՝ 80 դր/լ կամ -15,7% Դիզվառելիքի գին դեկտեմբերի սկիզբ՝ 480 դր/լ հիմա՝ 410 դր/լ Տարբերությունը՝ 70 դր/լ կամ -14,6% Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը, որը ևս ձեռք է բերել ադրբեջանական նավթամթերք, մոտակա օրերին ևս … Read more

Կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, ընդգծվել է Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը

ՆԳ նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով նաև Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և … Read more

«Հայաստանում թմրամոլությունն ու խաղամոլությունը դուրս են եկել վերահսկողությունից և դարձել կործանարար հատկապես երիտասարդների շրջանում». Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Հայաստանում թմրամոլությունն ու խաղամոլությունը դուրս են եկել վերահսկողությունից և դարձել կործանարար հատկապես երիտասարդների շրջանում․ կոտրվում են երազանքներ, իմաստազրկվում է կյանքը, ձևավորվում կախվածություն, որից ինքնուրույն դուրս գալը դժվար է, հաճախ՝ գրեթե անհնար։ Երբ թմրանյութը հասանելի է անգամ դպրոցականի համար, իսկ խաղատներն ու օնլայն խաղերը՝ … Read more

Որպես անհետ կորած որոնվող Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է — MediaNews

Անհետ կորած Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է։ ՆԳՆ ոստիկանությունը հունվարի 13-ին հաղորդել էր 1966 թ. ծնված Արթուր Հայրապետյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

ԱԳՆ-ում վերահաստատել են Մեքսիկայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Մեքսիկայի պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Մեքսիկայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Մեքսիկայի միջև քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, կրթական կապերի, միջխորհրդարանական համագործակցության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման … Read more

Աշխարհը փուլ չէր գա, եթե դատախազները միջնորդեին փոխել Բագրատ սրբազանի խափանման միջոցը․ Արամ Վարդևանյան

— Չի կարող լինել իրավիճակ, երբ 18 անձի նկատմամբ կա նույն բովանդակությամբ մեղադրանք, բոլորի նկատամամբ կիրառված լինի այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն, բայց երկուսի նկատմամբ կիրառված չլինի, — այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանի գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր … Read more

Տարածքային հարցը դեռևս լուծված չէ. Զելենսկին՝ Թրամփի հետ բանակցություններից հետո

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն: Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պետք է փոխզիջումների գնան խաղաղության գործընթացում: «Մենք խոսում ենք մի հարցի մասին, որն ամենաբարդն է, որը դեռևս … Read more

«Դուք աշխատատեղե՞ր եք ստեղծել, թե՞ թվեր եք ստեղծել». Ռուբեն Մխիթարյան

«Արսեն Թորոսյանը նեղվել է, որ Նարեկ Կարապետյանը խոսում է շուրջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին։ Իսկ դուք ձեր «ստեղծած» աշխատատեղերով ինչպե՞ս եք կարողանում հպարտանալ, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է։ Եթե աշխատատեղեր եք ստեղծել, ապա ինչու՞ է Շիրակի մարզի բնակչության շուրջ 40 տոկոսը աղքատ»։ 

Ժողովի անցկացումը այլ միջավայրում չի խախտում եկեղեցական կարգը, այլ ապահովում է դրա բովանդակային լիարժեքությունը. Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Եպիսկոպոսաց ժողովներն՝ Էջմիածնից դուրս Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող եւ շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ ստորև ներկայցվող փաստագրությանը։ Պատմական իրողություն առաջին․ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է ոչ թե Էջմիածնում, այլ՝ Աշտիշատում (354 թ․)՝ Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ։ … Read more

«Իրական ահաբեկիչները դրսում են, որ իմ երկիրը մաս-մաս հանձնեցին ու հանձնելով գնում են»․ գնդապետ Մախսուդյան

— Մեզ ահաբեկիչներ են անվանում, ոչ մի բան չենք արել, բայց ահաբեկիչ ենք։ Բայց իրական ահաբեկիչները դրսում են, ովքեր իմ երկիրը մաս-մաս հանձնեցին ու հանձնելով գնում են, — այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանի գործով մեղադրյալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Նրա խոսքով՝ հանրային … Read more