Աշխարհը փուլ չէր գա, եթե դատախազները միջնորդեին փոխել Բագրատ սրբազանի խափանման միջոցը․ Արամ Վարդևանյան

— Չի կարող լինել իրավիճակ, երբ 18 անձի նկատմամբ կա նույն բովանդակությամբ մեղադրանք, բոլորի նկատամամբ կիրառված լինի այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն, բայց երկուսի նկատմամբ կիրառված չլինի, — այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանի գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ նկատի ունենալով կալանքի տակ եղող Բագրատ սրբազանին և Վահագն Չախալյանին։

Փաստաբանը հարց առաջ քաշեց՝ ինչով է պայմանավորված, որ Բագրատ սրբազանը կամ Չախալյանը պետք է մասնակցեն նիստերին, դիրքորոշում հայտնեն կալանավորվածի կարգավիճակով, իսկ մյուսները ունենան ավելի մարդասիրական խափանման միջոց։

Նա նաև ասաց, որ աշխարհը փուլ չէր գա, եթե հանրային մեղադրողներն իրենք միջնորդություն ներկայացնեին, որ Բագրատ սրբազանի ու Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխվեր։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment