«Իրական ահաբեկիչները դրսում են, որ իմ երկիրը մաս-մաս հանձնեցին ու հանձնելով գնում են»․ գնդապետ Մախսուդյան

— Մեզ ահաբեկիչներ են անվանում, ոչ մի բան չենք արել, բայց ահաբեկիչ ենք։ Բայց իրական ահաբեկիչները դրսում են, ովքեր իմ երկիրը մաս-մաս հանձնեցին ու հանձնելով գնում են, — այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանի գործով մեղադրյալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը։

Նրա խոսքով՝ հանրային մեղադրողները իրեն վերագրում էին պահեստներ, զրահատեխնիկա․ «Դատարանում սուտ մեղադրանքի համար այդ մարդիկ չե՞ն պատժվելու։ Այս երկրում սուտը դարձել է կարեւոր մի բան, սուտ են խոսում, որ պաշտոն ստանան, փորները լցվի… լավ ինչքա՞ն պետք է սուտ խոսենք, որ կարողանանք հասնել արդյունքի»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment