ԱԳՆ-ում վերահաստատել են Մեքսիկայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Մեքսիկայի պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Մեքսիկայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Մեքսիկայի միջև քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, կրթական կապերի, միջխորհրդարանական համագործակցության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր տնտեսական հնարավորությունները:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment