Ընդդիմության առաջնահերթությունները

Հին վերքերը չփորփրել, իրար չվարկաբեկել, ձայներ չփոշիացնել «Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք եւ ուղտերը կուլ եք տալիս» (Մատթ.23:24): Տիրոջ այս խոսքն այն մասին է, որ մենք հաճախ սխալ ենք դասավորում մեր առաջնահերթությունները: Քաղաքական ուժերը՝ նույնպես: Տեսականորեն ես կողմ կլինեի, որ մեր քաղաքացիներն ընտրություն կատարեն ազատական, պահպանողական եւ մեր երեք ավանդական կուսակցությունների մեջ, ինչպես որ … Read more

Հարցաքննվել եմ, ունեմ վկայի կարգավիճակ. Ֆինանսների նախարարը՝ քրեական գործի մասին

Հարցին, որ իր նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել, նշվում էր ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար է վարույթ նախաձեռնվել, արդյոք այդ վարույթի շրջանակում հարցաքննվե՞լ է եւ ունի որեւէ կարգավիճակ, ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Այդ քրեական գործի շրջանակներում ես երեկ չէ առաջին օրն եմ հարցաքննվել: Չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք … Read more

Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը Ախթալայի ԼՀԿ ղեկավարության հետ քննարկում են գործադուլավորների պահանջները

Այս պահին Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպում են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ՝ վերջին օրերին գործադուլ հայտարարած մոտ 50 աշխատողների պահանջները քննարկելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը: Արդեն մի քանի օր է ընկերությանը պատկանող հանքի մոտ 50 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, աշխատավարձի բարձրացում են պահանջում: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի … Read more

Իտալական «Թութանհամոնի դամբարանը». հնագետները հայտնաբերել են  2000-ամյա բազիլիկայի մնացորդներ

Իտալիայում հնագետները հայտնաբերել են հին հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի նախագծած 2000-ամյա բազիլիկայի մնացորդներ․ գրում է Euronews-ը։ Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին գտածոն համեմատել է Թութանհամոնի դամբարանի հետ՝ հավելելով, որ դա «մի բան է, որի մասին դեռ մեր թոռները կխոսեն»։ Բազիլիկան հայտնաբերվել է Լե Մարշ շրջանի Ֆանո քաղաքում իրականացվող պեղումների ժամանակ: Հետազոտողները կարողացել են այն նույնականացնել որպես … Read more

Փաշինյանին կից «եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը» կոչ է անում չեղարկել Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի հայտարարություն Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» … Read more

Ալիևը շնորհակալական նամակ է հղել Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալական նամակ է հղել իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ ղեկավարի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին մաս կազմելու հրավերի համար։ «Ես ընդունում եմ այս հրավերը՝ որպես Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության, ինչպես նաև Ադրբեջանի՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության հաստատման գործում ունեցած … Read more

Ո՞ր քայլը կբարեփոխի ձեր կյանքը. Գոհար Մելոյան

«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակել, որում նշում է. Ո՞ր քայլը կբարեփոխի ձեր կյանքը. 1. 300000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում:Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում 2. 0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար: Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու … Read more

Վաղարշապատում ընտրակաշառքի գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձի նկատմամբ

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձանց նկատմամբ: Վերջիններս, ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, մեղադրվում են Վաղարշապատ համայնքում անցած տարվա նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք … Read more

Հակաեկեղեցական գործողությունները խղճի կամ դավանանքի ազատ իրականացնելու խոչընդոտնե՞ր են, թե՞ ոչ

«Ուխտերթը» սահմանադրական կարգի խախտում է Պետության եւ եկեղեցու փոխհարաբերությունները համարվում են պետության եւ իրավունքի տեսության պարտադիր տարրը, քանզի եկեղեցին համարվում է քաղաքական հասարակության կարեւոր մասը, եւ քաղաքական համակարգի սուբյեկտ։ Ժամանակակից պետություններում պետաեկեղեցական փոխհարաբերություններն իրենց բնույթով հետեւյալ տեսակի են. Աշխարհիկ- Այդ պետությունում կրոնական կազմակերպությունը պետությունից անջատ է, չի կարող լուծել քաղաքական եւ իրավական խնդիրներ, եւ կողմերը … Read more

Սիրիայի տարածքային ամբողջականությունը կարևոր է Անկարայի համար. տարածաշրջանային հարցերն Էրդողան-Թրամփ զրույցի օրակարգում

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայի զարգացումներին, ինչպես նաև շեշտել, որ Սիրիայի միասնությունը, միասնականությունը և տարածքային ամբողջականությունը կարևոր է … Read more