Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.   Ադրբեջանի հետ խաղաղության մասին 🔶 Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին՝ անվանելով դա «անամոթություն», «անսկզբունքայնություն», «նահատակների հիշատակի պղծում», «ազգային ամոթ», «դավաճանություն» և այլն։ 🔶 Սա է հենց այն հասարակությունը, որն Իլհամ Ալիևի հակահայկական քարոզչության ամենաիրական հայելին է, և սա է այն … Read more

Մարտի վերջից սկսելու ենք փողոցային պայքար, պիտի կանխենք արտագաղթը․ Արցախի պետնախարար

Մարտի վերջից սկսելու ենք փողոցային պայքար։ Հանրահավաք ենք իրականացնելու, պիտի կանխենք արտագաղթը. այսօր հրավիրած ասուլիսին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու և փակելու Արցախի էջը»,- ասաց նա։  

Բուլղարիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Բուլղարիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն, տեղեկացրել է նախագահ Ռումեն Ռադևը: Երկրի առաջատար կուսակցությունները հրաժարվել են կառավարություն ձևավորել, իսկ նախորդ վարչակազմն անցած ամիս հրաժարական է տվել զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում էին չհաստատել 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում էր կտրուկ բարձրացնել շարքային քաղաքացիներից գանձվող հարկերի ծավալը։

Ինձ ապօրինի մեղադրանք է առաջադրված, ամեն նիստին ասելու եմ. ՀՀ նախկին փոխվարչապետ

-Կարո՞ղ եմ տեղեկացնել ԵԽԽՎ-ին, որ այսօր Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք առաջադրվեց առանց անձեռնմխելիության հարցը հաղթահարելու,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանին այս հարցն ուղղեց նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: Նիստը նախագահողն արձագանքեց՝ իրավաբանության մեջ յուրաքանչյուր բառ ու տառ կարեւոր է . «Ձեր նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել … Read more

Միջադեպ՝ ԱԺ հանձնաժողովում․ լրագրողներին դուրս են հրավիրել

ԱԺ անվտանգության աշխատակիցներն ընդհատել են ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստն ու դուրս հանել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով՝ նրանք զրկվել են խորհրդարանի հավատարմագրից, սակայն ԱԺ են մուտք գործել պատգամավոր Գեղամ Մանուկյանի տված անցագրով։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ դեմ չի եղել նրանց ներկայությանը, ապա, երբ անվտանգության աշխատակիցները … Read more

Հուշանվեր թղթադրամով «գնել» էր հեռախոս

Էլմիրա Մալխասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թ. հուլիսի 19-ին վստահությունը չարաշահելու եղանակով Աշոտ Ասատուրյանից հափշտակել էր խոշոր չափի` 560.000 ՀՀ դրամ արժողության  «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոս: Է.Մալխասյանը, «Լիստ ԷՅ ԷՄ» հայտարարությունների կայքում նկատելով տուժողի կողմից «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոսը 560.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու ցանկության վերաբերյալ … Read more

27-37 տարեկան քաղաքացիները կարող են վերադառնալ ՀՀ և ընտրել ծառայության հինգ տարբերակներից մեկը. նոր նախագիծ

«Այժմ ունենք արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1300 հայրենակիցներ, ում 27 տարին լրացել է իմ նախորդ օրենքի ընդունումից հետո, նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն որևէ այլընտրանք, քան ազատազրկվելը՝ 2-5 տարի ժամկետով»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Պատգամավորն առաջարկել է նոր … Read more

Հայաստանում հստակ կսահմանվի` ո՞վ է համարվում անհայտ կորած անձ. Սրբուհի Գալյանը նախագիծ ներկայացրեց

Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կարգավորված չեն, անձանց շրջանակի վերաբերյալ առանցքային հարցերն առհասարակ բաց են մնացել․ այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող … Read more

Բանակից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները կազատվեն պատասխանատվությունից՝ պետբյուջե վճարելով 15 մլն դրամ․ Հայկ Սարգսյանի նոր նախագիծը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագիծը։ Նա նախ նշեց, որ զինվորական ծառայություն չանցած տղաների մասին իր հեղինակած օրենքի ընդունումից հետո անցել է շուրջ 2 տարի։ «Այժմ ունենք արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան … Read more

Հյուրասիրություն՝ երկու խոզ մորթելու դիմաց․ սոցցանցում օգնության խնդրանքը հազարավոր մարդկանց բերել է չինական գյուղ

Չինաստանում աղջիկը խոզ մորթելու համար սոցցանցերի օգտատերերի օգնությանն է դիմել․ գրում է BBC-ն։ Հասկանալով, որ չինական Նոր տարվա նախօրեին ավանդական համայնքային խնջույքի համար երկու խոզ մորթելու համար հայրը չափազանց ծեր է, Դայդայ անունով աղջիկը դիմել է սոցիալական ցանցերի օգնությանը։ «Կարո՞ղ է ինչ-որ մեկն ինձ օգնել։ Հայրս ծեր է, և ես անհանգստանում եմ, որ նա չի … Read more