«Սոֆյա կաթ»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է, տրվել նշված խմբաքանակը շուկայից հետ կանչելու կարգադրագիր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Սոֆյա կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (ք. Աբովյան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ հետևյալ արտադրատեսակներից. ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ՝ արտադրված 23․12․2025թ, պանիր «Լոռի»՝ արտադրված 09․12․2025թ, կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով՝ արտադրված 09․12․2025թ.: Ըստ հետազոտության արդյուքների՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի … Read more

Կոբախիձեն չի մասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին․ հրավիրված չէ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին, որը տեղի կունենա հունվարի 19-ից 23-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում։ Նա միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել։Վրաստանի Կառավարության աշխատակազմը հաստատել է, որ Կոբախիձեն ֆորումին հրավիրված չէ։ Հարկ է նշել, որ վրացական պատվիրակությունը չի մասնակցել նաև անցյալ տարվա Դավոսի ֆորումին։ Հարևան երկիրը վերջին անգամ ներկայացված է եղել այս միջազգային … Read more

Ուշադրություն է հրավիրվել դատավորների ընտրության եւ նշանակման առումով թեկնածուների քաղաքական չեզոքությանը եւ անկախությանը

«Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոն» հասարակական կազմակերպությունը զեկույցով դիմել է Դատավորների եւ իրավաբանների անկախության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարեթ Սաթերթվեյթին՝ ներկայացնելով Հայաստանում դատավորների անկախության վրա ազդող հիմնական խնդիրները, դատավորների ընտրության եւ նշանակման գործընթացները կարգավորող սկզբունքները, չափանիշներն ու ձեւավորված պրակտիկ մոտեցումները։ Իրավաբան, փաստաբան Առնոլդ Վարդանյանը «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ  Կազմակերպության կողմից ներկայացված զեկույցը հիմնականում անդրադարձել է … Read more

Արցախցիներն ուզում են Երևանի կենտրոնո՞ւմ ապրել․ Արցախի պետնախարարը պատմել է փողոցում իր և Արայիկ Հարությունյանի հանդիպման մասին

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց փողոցում իր և Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի պատահական հանդիպման ու զրույցի մասին։ Արցախցիներն ուզում են Երևանի կենտրոնո՞ւմ ապրել․ այսպես է պատասխանել Արայիկ Հարությունյանն Արցախի պետնախարարի հարցին, թե ինչո՞ւ են դժվարացնում արցախցիների սոցիալական վիճակը։ «Ասացի՝ մենք երբեք նման պահանջ չենք ներկայացրել, բայց մեր հայրենակիցները՝ Շիրակից … Read more

«Սա ամբողջական լուծում չէ, տարբեր երկրներում գտնվող հայ երիտասարդները չեն կարողանալու վճարել այդպիսի խոշոր գումարներ ու վերադառնալ հայրենիք»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին․ «Ես հիմա ապրում եմ ՀՀ-ում, կարո՞ղ եմ այս օրենքի շրջանակներում վճարել 15 մլն դրամ ու ազատվել զինվորական ծառայությունից»։ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծը … Read more

Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.   Ադրբեջանի հետ խաղաղության մասին 🔶 Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին՝ անվանելով դա «անամոթություն», «անսկզբունքայնություն», «նահատակների հիշատակի պղծում», «ազգային ամոթ», «դավաճանություն» և այլն։ 🔶 Սա է հենց այն հասարակությունը, որն Իլհամ Ալիևի հակահայկական քարոզչության ամենաիրական հայելին է, և սա է այն … Read more

Մարտի վերջից սկսելու ենք փողոցային պայքար, պիտի կանխենք արտագաղթը․ Արցախի պետնախարար

Մարտի վերջից սկսելու ենք փողոցային պայքար։ Հանրահավաք ենք իրականացնելու, պիտի կանխենք արտագաղթը. այսօր հրավիրած ասուլիսին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու և փակելու Արցախի էջը»,- ասաց նա։  

Բուլղարիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Բուլղարիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն, տեղեկացրել է նախագահ Ռումեն Ռադևը: Երկրի առաջատար կուսակցությունները հրաժարվել են կառավարություն ձևավորել, իսկ նախորդ վարչակազմն անցած ամիս հրաժարական է տվել զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում էին չհաստատել 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում էր կտրուկ բարձրացնել շարքային քաղաքացիներից գանձվող հարկերի ծավալը։

Ինձ ապօրինի մեղադրանք է առաջադրված, ամեն նիստին ասելու եմ. ՀՀ նախկին փոխվարչապետ

-Կարո՞ղ եմ տեղեկացնել ԵԽԽՎ-ին, որ այսօր Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք առաջադրվեց առանց անձեռնմխելիության հարցը հաղթահարելու,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանին այս հարցն ուղղեց նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: Նիստը նախագահողն արձագանքեց՝ իրավաբանության մեջ յուրաքանչյուր բառ ու տառ կարեւոր է . «Ձեր նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել … Read more

Միջադեպ՝ ԱԺ հանձնաժողովում․ լրագրողներին դուրս են հրավիրել

ԱԺ անվտանգության աշխատակիցներն ընդհատել են ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստն ու դուրս հանել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով՝ նրանք զրկվել են խորհրդարանի հավատարմագրից, սակայն ԱԺ են մուտք գործել պատգամավոր Գեղամ Մանուկյանի տված անցագրով։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ դեմ չի եղել նրանց ներկայությանը, ապա, երբ անվտանգության աշխատակիցները … Read more