Միջադեպ՝ ԱԺ հանձնաժողովում․ լրագրողներին դուրս են հրավիրել

ԱԺ անվտանգության աշխատակիցներն ընդհատել են ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստն ու դուրս հանել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով՝ նրանք զրկվել են խորհրդարանի հավատարմագրից, սակայն ԱԺ են մուտք գործել պատգամավոր Գեղամ Մանուկյանի տված անցագրով։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ դեմ չի եղել նրանց ներկայությանը, ապա, երբ անվտանգության աշխատակիցները մտել են դահլիճ, լրագրողներից պահանջել է հեռանալ։

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում ներկայացրած նախագիծը քննարկվում էր այդ պահին, պաշտպանել է լրագրողներին։

Միջադեպը շարունակվել է նաև խորհրդարանի միջանցքում։

Leave a Comment