Վագիֆ Խաչատրյանի դուստրը հանդիպել է հոր հետ. նա լուսանկար է հրապարակել — MediaNews

Ադրբեջանական գերությունից հունվարի 14-ին վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը հանդիպել է հոր հետ: Վերջինս, հիշեցնենք, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում է: Վերա Խաչատրյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան … Read more

Բուլղարիայում հազարավոր ցուցարարներ պահանջում են կառավարության հրաժարականը

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ պահանջելով արդար ընտրություններ և երկիրը կառավարող կոալիցիայի հրաժարականը․ գրում է Euronews-ը։ Բողոքի ցույցերը հաջորդում են 2026 թվականի բյուջեի ծրագրի շուրջ առաջացած ավելի վաղ տեղի ունեցած հանրահավաքներին։ Ցուցարարները մտահոգված են, որ առաջարկվող բյուջեն կխորացնի երկրում տիրող առանց այն էլ բարդ տնտեսական վիճակը։ Չնայած կառավարությունը բողոքի ցույցերի ֆոնին հետ էր … Read more

Ղուկասյանի անուշադրության մատնված մնալը կարող է հանգեցնել ճակատագրական ելքի

Լինելով Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկը՝ բազմիցս փորձել եմ տեսակցել իմ բուժառուին՝ Վարդան Ղուկասյանին, սակայն անհասկանալի պատճառներով ինձ մերժել են․ Facebook-ի իր էջում Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարոհի Փոստանջյանը հրապարակել է նրա բժշկի կարծիք-գրությունը։ «Բուժառուն, ունենալով բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ, զրկված է նեղ մասնագիտական բժշկական օգնությունից։ Մամուլից և սոցիալական ցանցերից տեղեկացել եմ մի ցավալի դեպքի … Read more

Հեղուկ գազի գնի աճը պայմանավորված է Իրանի իրադարձություններով և եղանակային գործոններով. Պապոյան

Հայաստանում հեղուկ գազի գնի աճը պայմանավորված է մի դեպքում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, Ռուսաստանից ներկրվող գազի դեպքում՝ եղանակային պայմանների հետ: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Վարչապետը շեշտեց՝ այս դեպքում է, որ կարևորվում է «TRIPP ուղու» գործարկումը, որի շուրջ արդեն ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Վերջին օրերին բենզինի և դիզելային վառելիքի … Read more

«Ֆինանսական կորուստներից խուսափելու համար հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպություններից»

Հունվար 15,2026 12:26 Մեր պաշտոնական կայքում հրապարակվել է Կենտրոնական բանկի կողմից հայտնաբերված անձանց ցանկ, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայություների մատուցման առաջարկով: Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով: Միևնույն ժամանակ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել … Read more

«Ալեքսանդրա Կրիլովա» օգտատերը առաջարկել է բիզնես ծրագրում ներդրում կատարել եւ թալանել է մեղրեցի տղամարդուն

Aravot.am-ի տեղեկություններով, Մեղրիի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանության Մեղրիի բաժին՝ նշելով, որ 2025թ․ նոյեմբերի սկզբներին «Ֆեյսբուք»-ով ծանոթացել է «Ալեքսանդրա Կրիլովա» անվամբ օգտատիրոջ հետ, որից հետո շարունակել են շփվել «Տելեգրամ» հավելվածով՝ հեռախոսազանգերով ու նամակագրությամբ։ «Ալեքսանդրա Կրիլովա» օգտատերը մեղրեցի տղամարդուն առաջարկել է բիզնես ծրագրում 3000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարել, որից հետո ամսական կստանա 1500 ԱՄՆ դոլար եկամուտ։ … Read more

Կրկին հիմնական հարցադրումը. ինչո՞ւ է ռազմական բյուջեն նախորդ տարվա համար 15-16%-ով նվազել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Պաշտպանության նախարարից ճշտում են, թե ինչո՞ւ է 2026 թվականի ռազմական բյուջեն 2025 թվականի համեմատ 15-16%-ով նվազել, ասում է` գիտեք, 2018 թվականի համեմատ 1.1 մլրդ դոլարով ավելացել է: Այդպես լավ չի. համեմատեք 2008-ի, հետո 1998 թվականի ռազմական բյուջեի հետ: Միայն խուսափեն նախորդ … Read more

Վիգեն Էուլջեքյանը տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության

«Ազատության» տեղեկություններով՝ երեկ Հայաստան վերադարձված գերիներից Վիգեն Էուլջեքյանին տեղափոխել են Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության: Քննչական կոմիտեից տեղեկությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում են: Գերատեսչության խոսնակ Կիմա Ավդալյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ: Լիբանանահայ Էուլջեքյանը ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Ադրբեջանը նրան որպես ահաբեկիչ … Read more

Քննարկել, թե արժեր արդյոք գնալ նման գործարքի, չորս պատանդառված հայերի դիմաց հանձնել վարձկան հանցագործների եւ այլն, ոչ միայն բարոյական չէ, այլ նաեւ քաղաքագիտական տգիտություն է. Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկվանից ուզում եմ գրել գերիների հարցի էս ցավալի շահարկումների մասին ու չեմ հասցնում, բայց նաեւ պետք էր զայրույթս զսպել ու մանրամասն անդրադառնալ։ Վաղուց արդեն պարզ է, որ գերիների վերադարձման խնդիրը չի լուծվում Միջազգային հումանիտար իրավունքի իրացմամբ, Ժնեւի կոնվենցիայով եւ այլն, … Read more

TRIPP-ը՝ «աշխարհի համար մոդել». նոր արձանագրում Վաշինգտոնից

TRIPP-ը՝ «Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության խորացման դրսեւորում է» Ռուբիո–Միրզոյան հանդիպում, TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան նոր փաստաթուղթ Հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը։ Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը հաստատեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան–ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։   Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ … Read more