Եթե Իրանը կրակ բացի, ԱՄՆ-ն օգնության կհասնի ցուցարարներին. Թրամփ

«Եթե Իրանը կրակ բացի և բռնությամբ սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց սովորույթն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։ Մենք լիովին պատրաստ ենք և կարող ենք անմիջապես գործի անցնել։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», – Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը … Read more

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ձեռքերին հատուկ միջոցներ է օգտագործում կապտուկները թաքցնելու համար

Թրամփը բացահայտ խոսել է իր առողջության և սովորությունների մասին։ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ձեռքերին հատուկ միջոցներ է օգտագործում կապտուկները թաքցնելու համար, ինչը նա բացատրել է արյունը նոսրացնելու համար ասպիրինի ամենօրյա բարձր դեղաչափ ընդունելով: Այնուամենայնիվ, նա նշել է, որ բժիշկների առաջարկություններին հակառակ՝ դեղաչափը նվազեցնելու մտադրություն չունի: Թրամփը … Read more

«Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com. Դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը: Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։ Պարզվել է, որ … Read more

Մկների վրա փորձարկվել է 1‑ին տիպի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդ

«Stanford Medicine»-ի գիտնականները «իմունային համակարգի վերագործարկմամբ» բուժել են աուտոիմուն կամ 1-ին տիպի շաքարային դիաբետը մկների մոտ: Այս մոտեցումը կարող է օգտակար լինել նաև աուտոիմուն այլ հիվանդությունների բուժման, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման դեպքում։ 1-ին տիպի շաքարային դիաբետ զարգանում է այն ժամանակ, երբ իմունային համակարգը սխալմամբ ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող կղզյակային բջիջները։ «Stanford Medicine»-ի հետազոտության … Read more

Պուտինի նստավայրի վրա «գրոհած» անօդաչու թռչող սարքի տվյալները փոխանցվել են ԱՄՆ-ին

Հունվար 02,2026 11:44 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նովգորոդյան նստավայրի վրա ուկրաինական հարձակման ժամանակ խոցված ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքի տվյալները փոխանցվել են ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցչին: Հայտնում է Իզվեստիան, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետը Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ ռազմական կցորդի հետ և … Read more

«Աշխարհը որակազրկեց ռուս մարզիկներին, արգելեց նույնիսկ Դոստոևսկուն, բայց ընդունեց Նեթանյահուին». Էրդողանի որդին Գազայում տեղի ունեցողը ցեղասպանություն է որակում

Տասնյակ հազարավոր մարդիկ Ստամբուլում դուրս են եկել փողոց՝ դատապարտելու Գազայում տիրող հումանիտար ճգնաժամն ու բռնությունը։ Երթերը սկսվել են մի քանի պատմական մզկիթներից, այդ թվում՝ Սուրբ Սոֆիայի տաճարից։ Այժմ Գալաթա կամրջի մոտ համախմբված ցուցարարները, որոնց թվում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձինք, նոր տարվա առաջին օրը իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինցի ժողովրդին։ Բողոքի մասնակիցները պահանջում են … Read more

Սպիտակ-Գյումրի ճանապարհը փակ է սաստիկ բքի հետևանքով

‼️ՈւշադրությունՀունվարի 2-ին՝ ժամը 10:55-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հունվարի 2-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, Սպիտակ-Գյումրի, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են … Read more

Արտակարգ դեպք՝ Լոռիում, «թnւնավորում շմnլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց

«Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը։ Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել … Read more

Իրանում մեկնարկած ցույցերն արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը

«Իրանն այսօր». Իրանում դեկտեմբերի 28-ին մեկնարկած ցույցերը արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը։ Դրանք սկսվել են Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման պատճառով։ 📍Ռիալի փոխարժեքը վերջին ամիսներին շարունակաբար նվազում էր․ դեռ մարտի վերջին այն հատել էր «1 միլիոն ռիալ 1 դոլարի դիմաց» սահմանը, հետո որոշակիորեն կարգավորվել, և նորից սեպտեմբերից շարունակել էր անկում ապրել, իսկ … Read more

Խոշոր վթար Եղվարդ – Երևան մայրուղում, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար ·

Հունվարի 1-ին, ժամը 22։14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են … Read more