Համայնքային ոստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը կրակոցներ արձակած անձանց

Հունվարի 9-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ մի երիտասարդ տան պատուհանից կրակոց է արձակում: ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները և Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ամանորի գիշերը իրենց տան պատուհանից կրակոց է արձակել Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը:Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ … Read more

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:

ՀՀ-ում վարձկանության համար ցմահ ազատազրկված Սիրիայի 2 քաղաքացու արտահանձնել են

2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումն իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով․ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների … Read more

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդուն

Հունվարի 9-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց հաղորդում «Յութուբյան» ալիքով մի քաղաքացու կողմից մեկ այլ քաղաքացու հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Արդեն հաջորդ օրը բաժնում ստացվեց հաղորդում․ տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել քաղաքացու և նրա ընտանիքի հասցեին, ապա տեսանյութը չտարածելու դիմաց պահանջել խոշոր գումար։Մայրաքաղաքի Լվովյան փողոցի 62-ամյա բնակիչը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նույն օրը … Read more

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիները փոխանցվել են այդ երկրի իրավասու մարմիններին

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո: Այս … Read more

Աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության համար

Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը մեղադվում է իր երկու նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգության համար․ գրում է The Guardian-ը։ Կանայք՝ նրա տնային աշխատողը և ֆիզիկական թերապևտը, աշխատել են Իգլեսիասի կարիբյան առանձնատներում՝ Դոմինիկյան Հանրապետությունում և Բահամյան կղզիներում։ Նրանք պնդում են, որ ոտնձգությունները տեղի են ունեցել 2021 թվականին: Ենթադրյալ ոտնձգությունների մասին տեղեկատվությունը բացահայտվել է իսպանական elDiario.es լրատվական կայքի … Read more

Վեճ և դանակահարություն Մարալիկում․ Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին դեպքը

Հունվարի 12-ին՝ գիշերվա ժամը 1-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում ստացվեց Մարալիկի շտապօգնության ենթակայանից։ Հայտնեցին, որ իրենց ենթակայանի մոտ հայտնաբերել են կրծքավանդակի արյունահոսող վերքով երիտասարդի, որին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ահազանգով մեկնեցին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։ Քրեական և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվեց, որ … Read more

Զորական և Կոթի գյուղերի մի խումբ անչափահասների կողմից ծեծի գործը կքննվի դռնփակ ·

2025թ․ սեպտեմբերին Զորական և Կոթի գյուղերի մի խումբ անչափահասների կողմից Նոյեմբերյան քաղաքում  խմբակային ծեծի էր ենթարկվել Նոյեմբերյանի պետական քոլեջի 17-ամյա ուսանող Ալեն Ջանվելյանը։ Այդ մասին  համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որը  մեծ արձագանք է  գտել հանրության մեջ:  Ներկայումս  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է այդ քրեական գործով դատավարությունը, մեղադրյալները 5-ն են՝  Տիգրան Ուռուտյանը, Մխիթար Բաբաջանյանը, … Read more

6-րդ պատժախուցն իր «կենդանական աշխարհով» ու հակասանիտարական զուգարանով․ Սամսոնյանը նկարագրել է իր 4 քմ-անոց խուցը

Այսօր լրանում է հացադուլիս 6-րդ օրը, և քանի որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել էր իմ 4 քմ-անոց խցի «կենդանական աշխարհին», որոշեցի պատմել 6-րդ պատժախցի մասին․ «Արմավիր» ՔԿՀ-ից գրում է AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: «Ամենաառաջինն ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար այս անմարդկային պայմաններն ընդհանրապես ճնշող կամ նեղություն պատճառող գործոն չեն հանդիսանում։ Ավելին, ռեժիմի … Read more

Ստեփանավանի համայնքային ոստիկանները ապօրինի զենք և թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հունվարի 12-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանավան քաղաքի 64-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ 64-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 64-ամյա … Read more