Գլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք.5 տրանսպորտային միջոց.3 իրավաբանական անձանցում մասնակցություն.264 միլիոն 516 հազար դրամ՝ … Read more

Քննարկվել են ՀՀ-ում աշխատանքային իրավունքի ոլորտում առկա խնդիրները

Փետրվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով աշխատանքային իրավունքների ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Քննարկման առանցքային թեմաներն էին՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքի ոլորտում առկա խնդիրները, այդ … Read more

Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր․ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին

Փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել: Պարզվել է, որ 2025 թ. ամռանը Պրիվոլնոյե գյուղի բնակիչ՝ 17-ամյա և Մեդովկա գյուղի բնակիչ՝ 18-ամյա երկու երիտասարդ Պրիվոլնոյեի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել, ինչի հետևանքով շները ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։ Շնամարտի մյուս դեպքը 2025 թ. ձմռանը Մեդովկա համայնքի … Read more

Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց

Մկրտիչ սրբազանի հետ կալանավորված Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց․ Sputnik Արմենիա–ին հայտնել է նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը։ Քահանայի նկատմամբ խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։ Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվեց 2025 թվականի հոկտեմբերի 16-ին, նոյեմբերի 7-ին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «քահանաներին հանրահավաքներին մասնակցելու … Read more

2019–2025 թվականներին azdararir.am հարթակով ստացվել է 1610 ազդարարում, 73 դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2019-2025 թվականներին ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի՝ azdararir.am-ի միջոցով, ստացվել է 1610 ազդարարում, որոնցից 1324-ը՝ անանուն: 73 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնցից 7-ն ուղարկվել է դատարան, 2-ով կայացվել են դատական ակտեր: Մասնավորապես՝ 2019 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 188 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 188 ազդարարումներից … Read more

Հետախուզվողները հայտնաբերվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Խաղաղ Դոնի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 56-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 3-ից Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար. խափանման միջոցը՝ կալանք։Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: *** Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական … Read more

Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները դեռևս անցած տարվա նոյեմբերին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք և Լճաշեն գյուղերի բնակիչ մի խումբ տղամարդիկ ապօրինի պահում են զենք-զինամթերք և թմրամիջոցներ։ Նոյեմբերի 15-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունն ի վերջո հաստատվեց, ճշտվեց կասկածելի անձանց շրջանակը։ Փետրվարի 4-ին, դատարանի … Read more

Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International

Ջեյ Դի Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. X-ի էջում գրել է Christian Solidarity International-ը (CSI)։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր Հայաստան է ժամանում, որից հետո կայցելի Ադրբեջան։ Անցյալ շաբաթ CSI-ն կարողացավ այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին բանտում և նրա ստորագրված նամակը փոխանցել Ջեյ Դի Վենսին։ CSI-ն գնահատում է փոխնախագահի … Read more

Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, … Read more

Խաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչեւ հիմա գումար չի ստացել․ «Հետք»

Գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից հետո գոյացած միջոցների մի մասը Հայաստանին հանձնելու մասով նորություն չկա․ գրում է Հետք-ը: Հիշեցնենք, որ Խաչատրյանների՝ Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատունը 2025-ի հունվարի 7-ին վաճառվել է 36 մլն դոլարով: Մինչ այդ՝ 2024-ի հուլիսին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ նույն տարվա հունիսին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները … Read more