«Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են 3 քաղբանտարկյալների

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկեր Լևոն Քոչարյանի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին․ հայտնել է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Տղաները պատվով են տանում այս փորձությունը։ Վճռական են տրամադրված և հավատում են, որ համախմբված պայքարը տալու է իր արդյունքները։ Նարեկ Սամսոնյանն արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ … Read more

Քրեական ոստիկանները մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 15-ին Հալաբյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու։ Նա 2024 թվականի հունվարի 8-ից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ … Read more

Մոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես վերադարձա • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ

19 Հունվար, 2026 12:44 AntiFake.am-ի թիմն ու հասարակական-քաղաքական գործիչներ այս պահին ակցիա են իրականացնում ՄԻՊ գրասենյակի մոտ՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված առողջական խնդիրների հետևանքով հրատապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։ Աղբյուրը` Panorama.am

Արագածոտնում բացահայտվել է կեղծ օղիների արտադրության և իրացման դեպք • Tribune.am

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ … Read more

ԱՄՆ-ն կարծում է՝ իր իշխանությունն ավելի կարևոր է, քան միջազգային իրավունքը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

ԱՄՆ-ն գործում է անպատժելիորեն, և կարծում է, որ իր իշխանությունն ավելի կարևոր է, քան միջազգային իրավունքը։ Այս մասին BBC-ին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ BBC Radio 4-ի «Today» հաղորդաշարի եթերում Գուտերեշը նշել է, որ Վաշինգտոնի «հստակ համոզմունքն» այն է, որ բազմակողմ լուծումներն անտեղի են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար «կարևորը Միացյալ Նահանգների ուժի և … Read more

Սամվել Կարապետյանի գործը քննող 53 քննիչները 22 են դարձել՝ չնայած հայտարարում էին, թե դեռ ինտենսիվ քննություն են անցկացնելու. Վարդևանյան

19 Հունվար, 2026 11:51 «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ընթացքում ամենախայտառակ քաղաքական հետապնդման վերաբերյալ ձեր մշտական լուսաբանումների համար»,-գործարար Սամվել Կարապետյանի տան դիմաց ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ այն, թե ինչ է տեղի ունենում Սամվել Կարապետյանի նկատմամբ արդեն 7 ամիս, աբսուրդային է։ Տեղեկացնելով, … Read more

Հայաստանում գտնվող օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը և ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչերը մասնացել են «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որը կյանքի էր կոչվել «Արամինտա» կազմակերպության կողմից: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային փորձառությունները, խոցելիությունը … Read more

Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան

Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել․ այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կգրեմ։ Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ … Read more

Սամվելը տանն է. Հայաստանն ուժեղ կլինի, քան երբևէ. «Մեր Ձևով» • Tribune.am

«Մեր Ձևով» շարժումը տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Սամվելը տանն է. Հայաստանն ուժեղ կլինի, քան երբևէ»։ Նշենք, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը և Կարապետյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ։ Վերացվել է նաև նրա հրապարակային խոսքի արգելքը։