Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել․ այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կգրեմ։
Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր»,- գրել է նա։
Մելիքյանի փոխանցմամբ՝ Նարեկին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։