Պարեկները 47-ամյա վարորդի մեքենայում ապօրինի պահվող որսորդական հրացան են հայտնաբերել

Սյունիքի մարզի պարեկները հունվարի 17-ին Շվանիձոր գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Աուդի» մակնիշի մի ավտոմեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որի համար 47-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Լիճք գյուղի բնակիչ 47-ամյա վարորդը մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ուժեղացված ծառայություն Չարենցավանում․ Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում

Հանրության անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը Չարենցավան քաղաքում էր։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրահանգավորումից հետո Կոտայքի մարզի պարեկներն անցան ծառայության։Հունվարի 13-ից 18-ը Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Չարենցավանում իրականցրած ուժեղացված ծառայության ընթացքում հանցագործություն կատարելու կասկածանքով Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել 13 անձի, որոնցից 1-ը՝ թմրանյութ պահելու և … Read more

Դեմոյանը հրապարակել է կասկածյալների անուններ • Tribune.am

Խուզարկության արդյունքում քննչական մարմիններն այսօր առգրավել են լատունից հուշամեդալ, որը թողարկվել էր 2001 թվականին` Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակի առիթով: Այն ձեռք էի բերել անցյալ տարի հոկտեմբերին Վերնիսաժից` 3000 դրամով: Այս մասին գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ իր տանն այսօր քննչական մարմինների խուզարկության գործողություններից հետո։ «Սիրելի հայրենակիցներ, Նախ շնորհակալություն եմ հայտնում սրտացավ … Read more

Պրահայի քաղաքապետարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել

Չժիբսկայի ոստիկանությունը հայտնում է, որ Պրահայի քաղաքապետարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Կրակոցը տեղի է ունեցել Չժիբսկայի քաղաքապետարանում, և ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը մահացու կրակոցից մահացել է, և հանրության համար այլևս վտանգ չկա։ Երկուշաբթի օրը Չեխիայի հյուսիսում քաղաքապետարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ առնվազն վեցը՝ … Read more

Զանգով պահանջում են գումա՞ր․ սա խարդախություն է • Tribune.am

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ վերջին շրջանում արձանագրվում են հեռախոսային խարդախության դեպքեր, երբ անհայտ անձինք, ներկայանալով իրավապահ մարմինների աշխատակիցներ, փորձում են քաղաքացիներին համոզել իրենց գումարները փոխանցել այլ հաշվեհամարների։ ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին․📌 երբեք չփոխանցել գումարներ հեռախոսով ստացված որևէ պահանջի հիման վրա,📌 նման զանգ ստանալու դեպքում անմիջապես կապ հաստատել ոստիկանության հետ և ճշտել … Read more

Քաղբանտարկյալներ՝ Փաշինյանի Հայաստանում • Tribune.am

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու վրա հարձակումը և քրիստոնյա քաղբանտարկյալներ պահելը բացատրում է միայն նրա քաղաքական թուլությամբ։ «Սամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին։ Մենք թույլ չենք տա, որ այս խայտառակությունն աննկատ մնա»,-նշել է Ամստերդամը։

Քննչական մարմինները Հայկ Դեմոյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում

Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն։ Այս մասին գրել է ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։

Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ – Live News

Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May 2025 April 2025 March 2025 February 2025 January 2025 … Read more

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ-ում ակնհայտորեն նկատվում է «ամերիկանացման» քաղաքականությունը։ Եթե գնում ենք «ամերիկանացման» ճանապարհով, ապա վատ չէր լինի, եթե քաղաքական իշխանությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ վարած իրենց քաղաքականության ընթացքում կարգալույծ հոգևորականներին և նրանց դատական հայցերը վարույթ ընդունած դատավորներին «օգտագործելու» մասին որոշում կայացնելիս նկատի ունենային նաև ԱՄՆ սահմանադրական … Read more

ՊԵԿ երկու պաշտոնյա 9 միլիոն դրամ կաշառք է վերցրել․ նրանք ձերբակալվել են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազոր։ «Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու համար»,- ABC Media-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։