Սամվել Կարապետյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել կալանավայրում պահման պայմանների պատճառով․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել կալանավայրում պահման պայմանների պատճառով․ այսօր  Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմից Արամ Վարդևանյանը։ «Սամվել Կարապետյանը՝ որպես բարերար, Հայաստանի համար միայն լավն է արել։ Իսկ այն, ինչ կատարվում է նրա նկատմամբ վերջին 7 ամսվա ընթացքում, ոչ միայն հաշվեհարդար է, քաղաքական … Read more

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին՝ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատելով երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը նախարարության իրավասության շրջանակում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են արդյունավետ համագործակցության պայմաններում։ Նախարարը ներկայացրել է … Read more

Դատարանը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կանոնակարգումներին․ փաստաբանը՝ Մայր Աթոռի դեմ եպիսկոպոս Սարոյանի ներկայացրած հայցի մասին

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն հեռացնելու վերաբերյալ ներկայացված հայցն իրավական տեսանկյունից քիչ հավանական է, որ դատարանը բավարարի․ ABC Media-ի հետ զրույցում նշեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Փաստաբանի խոսքով՝ նման գործընթացը հակասում է Սահմանադրությանը, քանի որ այն հստակ սահմանում է Եկեղեցու և պետության բաժանումը, և աշխարհիկ իշխանությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կառավարմանն ու … Read more

Դատական ապօրինության դեմ հացադուլի մասին ակցիա. ՈՒՂԻՂ – Live News

Դատական ապօրինության դեմ հացադուլի մասին ակցիա. ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May 2025 April 2025 March 2025 February 2025 January … Read more

Որևէ փորձաքննությամբ չի հաստատվել հայտնի տեսագրության մեջ Արշակ սրբազանի մասնակցությունը․ փաստաբան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը. «Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած հանձնախմբի կարծիքն ու փորձաքննությունների եզրակացությունը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դպք»,- Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դատավարական ներկայացուցիչ պաշտոնապես հայտնում եմ, որ … Read more

Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչը պահում է թմրամիջոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին 35-ամյա երիտասարդը Սանահին-Սարահարթ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,7 գրամ դեղնականաչավուն զանգված։ Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում … Read more

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է. Քննչական կոմիտե • Tribune.am

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ … Read more

Հանձնաժողովը դրական է գնահատել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Ըստ նախագծի՝ եթե ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային … Read more

Փաստաբանն սկսում է իրավական գործընթաց՝ ուղղված կալանքի պարտադիր կիրառման հակակոնվենցիոն պրակտիկային

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ես սկսում եմ իրավական երկարաժամկետ գործընթաց՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի վիճարկմանը, մասնավորապես՝ սպանությունների գործերով, որտեղ կալանքը փաստացի վերածվել է պարտադիր պայմանականի։ ՀՀ-ում ձևավորված դատական պրակտիկան հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին, քանի որ կալանքի կիրառումը հաճախ կատարվում է ավտոմատ կերպով՝ առանց անհատականացված գնահատման, առանց կոնկրետ և փաստական ռիսկերի … Read more